HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհետացող տեսակները

Հայաստան ներմուծված վայրի կենդանիները շրջանցում են ոչ միայն մաքսային, այլ նաև Անասնաբուժության տեսչության հսկողությունը:

Որպեսզի կենդանին մուտք գործի երկիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Անասնաբուժության տեսչության աշխատակիցները պետք է գրանցեն ու զննեն դրանց, հիվանդություն չհայտնաբերելու դեպքում՝ թույլ տան մուտքը: ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հավաստիացնում է, որ այդ կենդանիները ևս մեկ ամիս գտնվում են կարանտինային շրջանում՝  Անասնաբուժության տեսչության աշխատակիցների հսկողության ներքո: Միայն դրանից հետո թույլ է տրվում նրանց հետագա շահագործումը:

«Հետքը» նախորդ հրապարակումներում բազմիցս անդրադարձել է խնդրին: Հիշեցնենք՝ տարբեր երկրներից Հայաստան ներմուծվում և արտահանվում են անհետացման վտնագի տակ գտնվող և միջազգային Կարմիր գրքում գրանցված մեծ քանակությամբ պրիմատներ և վայրի կենդանիներ: Մասնավորապես, համաձայն ՊԵԿ-ի տրամադրած ցանկի՝ 2010-2013թթ. մարդուն գենետիկորեն ամենամոտը համարվող առնվազն 4 թզուկ շիմպանզե, 7 սովորական շիմպանզե, 4 դիանա կապիկներ, մանդրիլներ, մանգաբեյներ և այլ տեսակի կապիկներ են ներմուծվել Հայաստան:

Այս կենդենիները, պարզվում է, շրջանցել են Անասնաբուժության տեսչության հսկողությունը:

«Հետքը» տեսչությունից գրությամբ խնդրել էր տրամադրել 2010-ից մինչև 2014թ. հոկտեմբերը Հայաստան ներմուծված և արտահանված բոնոբո (Pan paniscus) և սովորոկան շիմպանզե (Pan troglodutes) տեսակի կապիկների առողջական վիճակի մասին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կազմած փաստաթղթերը: Տեսչությունը հայտնել էր, որ «Հայաստանի Հանրապետության տարածք վերջին 3 տարիների ընթացքում Pan paniscus և Pan troglodytes տեսակի կապիկներ չեն ներմուծվել»:

Մի կողմ թողնելով այն փաստը, որ կենդանիներ ներկրող անձը գերշահույթներ է ստանում այս բիզնեսից, կենդանիների մուտքն այս ճանապարհով տարաբնույթ վարակիչ հիվանդությունների ներթափանցման վտանգավոր աղբյուր է:

«Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամ»-ի Հարավային Ասիայի տարածաշրջանային տնօրեն, հնդկացի Վիվեկ Մենոնն ասում է, որ բազմաթիվ հիվանդություններ փոխանցվում են վայրի կենդանիների և թռչունների անօրինական առևտրի պատճառով. «Երբ ուղեւորներ են գալիս, դու կարող ես հայտնաբերել նրանց և վերահսկել, բայց երբ անօրինական բեռ է գալիս, դու չես հայտնաբերում այն: Այդ բեռի հետ դու նաև ներմուծում ես հիվանդություններ: Փաստորեն, անհնար է դառնում վերահսկել այդ ոլորտը: Նույնիսկ CITES-ն է պարբերաբար ասում, որ վայրի տեսակների առողջությունը կարևոր գործոն է, որի վրա պետք է աշխատի կառավարությունը, և կառավարությունը պետք է կենտրոնանա վայրի կենդանիների առևտրի վերահսկողության վրա»,-նշում է փորձագետը:

Բացի նրանից, որ «Ջամբո» այգում ցուցադրված թզուկ շիմպանզեի օրինական ներկրման մասին ՊԵԿ-ը տվյալներ չունի, և դրա մաքսանենգ ճանապարհով ներկրման փաստթի առթիվ քրեական գործ է ընթանում, տասնյակ կապիկներ ներկրվում են անվավեր փաստաթղթերով:

Դրանցից մեկն ուսումնասիրելով՝ CITES-ի միջազգային փորձագետներ Մոհամեդ Էլսայեդը և Չարլզ Մաքեյը առնվազն 3 սխալ հայտնաբերեցին, որոնցից թեկուզ մեկի դեպքում փաստաթուղթն անվավեր է համարվում:

Փաստաթղթում նշված չէ՝

  • արտահանման, ներմուծման, թե վերարտահանման թույլտվություն է,
  • փաստաթղթի վավերականության ժամկետը լրացել է ավելի վաղ, քան այն տրվել է,
  • կնիքի անվտանգության համարը չի համապատասխանում 5b դաշտում լրացված համարի հետ, ինչն ակնհայտ խախտում է:

Այս փաստաթղթով Կոնգոյից Հայաստան է ներմուծվել 36 կապիկ:  

Չարլզ Մաքեյը 36 տարի Միացյալ Թագավորության մաքսային ծառայությունում է աշխատել, որից 20 տարին եղել է CITES-ի մասնագետ: «Հետքի» հարցին, թե ինչպես կվարվեին նման փաստաթղթով ՄԹ ներմուծման դեպքում, պատասխանեց. «Այս ամեն ինչը տեսնելով՝ անմիջապես կահազանգեինք, կարձագանքեինք և հարցումներ կուղարկեինք արտահանող երկիր: Սա անընդունելի և անվավեր փաստաթուղթ է»:

Հայտնի ասացվածք կա, որ ամեն մի շղթա այնքանով է ուժեց, որքանով իր ամենաթույլ օղակը: Ուստի այն երկրները, որտեղ ներպետական ու միջգերատեսչական կապերը թույլ են, խոցելի են: 

Բոլորս գիտենք, որ իրավապահները բազմաթիվ այլ գլխացավեր ունեն՝ զենքի, թմրադեղերի շրջանառություն: Ուստի, քանի դեռ կառավարությունը նրանց չի հասկացրել, որ CITES-ն էլ է գերակա, նրանք սովորաբար այն հետին պլան են մղում:

Ուսումնասիրելով կոնվենցիան համակարգող մարմնի օրինական թույլտվությունները, որոնք ստացանք մեկ տարի տևած դատական վեճից հետո, այնտեղ նույնպես անթույլատրելի խախտումներ հայտնաբերեցինք: Փաստաթղթում պարտադիր պետք է լինեն ներմուծողի և արտահանողի տվյալները, մինչդեռ տասնյակ թույլտվություններում մեկ անձ և՛ ներմուծող է, և՛ արտահանող: Սա, ըստ փորձագետների, նույնպես անթույլատրելի է:

Հայաստանը 2009-ին ստորագրել է Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան, սակայն չգիտի, թե ուր են «անհետանում» անհետացող տեսակները: 

Ուստի, դու պիտի ունենաս ուժեղ CITES համակարգող մարմին, ուժեղ ոստիկանություն, ուժեղ մաքսային մարմին, տեղեկացված հանրություն և ուժեղ քաղաքական կամք:

Վրաստանը նույնպես լավ վիճակում չէ: Մենք երեք տարի առաջ այնտեղ էլ դասընթաց անցկացրեցինք, և այնտեղ նույնպես նույն խնդիրները կային: Կարծում եմ՝ առանձին երկրներում չէ խնդիրը, այլ այս տարածաշրջանի՝ Կովկասի: Դուք թունել եք՝ նախկին ԽՍՀՄ երկրների և Եվրոպայի միջև: 

Հայաստանը կարևոր տարանցիկ երկիր է Միջին Ասիայից, հատկապես Դուբայից եկող կենդանիների համար: Այն նաև կարևոր երկիր է կենդանի տեսակների տարանցման համար: Մեծ քանակությամբ ձկան առևտուր է նկատվում այստեղից, հատկապես թառափի և ձկնկիթի: Աշխարհագրական տարածքը Հայաստանին կարևոր պոտենցիալ տարանցիկ երկիր է դարձնում նախկին ԽՍՀՄ երկրների համար: Վայրի կենդանիների առևտուրը վերահսկելու համար շատ բաներ են մեզ անհրաժեշտ: Միայն վերապատրաստումները չեն օգնի: Պետք է նաև քայլեր ձեռնարկել: 

Երբ համաճարակի պոռթկում կա, դուք մարդկանց պատվաստում եք, իրականացնում օղակաձև պատվաստում: Սա օգնում է վերահսկել համաճարակը: Հանցավորությունը համաճարակ է ողջ աշխարհում: Վերապատրաստումը պատվաստման եղանակ է: Դու պատրաստում ես բավականաչափ ծառայողներ, հետո դու կարող ես պայքարել ապօրինի առևտրի դեմ: Եթե դու ունես նույնիսկ մեկ թույլ օղակ, հանցավորությունը կշարունակվի: 


                             


Ակնհայտ է, որ վայրի կենդանիներին՝ որպես ընտանի կենդանիներ պահելու փորձը և ձկնկիթի առևտուրը պետք է կարգավորվի Հայասանում:

Մենք միշտ ասում ենք, որ ոչ թե բնապահպանության կամ գյուղատնտեսության նախարարություններն են կոնվենցիայի անդամ, այլ կառավարությունն է կոնվենցիայի կողմը: Ուստի, սա ողջ կառավարության պատասխանատվությունն է, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ու հանրության: 

Փորձագետների հետ զրուցել ենք կենդանական աշխարհի առևտուրը կանխարգելու 5-օրյա վերապատրաստման դասընթացի նպատակով ժամանելու շրջանակներում: Այն  նախաձեռնել էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Դասընթացն իրականացվեց ՀՀ բնապահպանության նախարարության և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Մասկացկեցում էին ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, Շիրակ և Արարատ մաքսակետերի, Զվարթնոց օդանավակայանի, ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Վրաստանի բնապահպանության նախարարության,Երևանի կենդանաբանական այգու և FPWC հիմնադրամի աշխատակիցները:

Մեկնաբանություններ (2)

Marianne Mc Donald
Despicable.
Sue
have just scanned This article. Mmy only trust is that Dr. Allison Cromin and Co. Are aware, they will do all in their power, I know.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter