HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքի օր Գորիսում

Մարիամ Մաթևոսյան

Մարտի 14-ին Գորիսի քաղաքային զբոսայգում անցկացվեց «Հայրենիք-Սփյուռք կապերի օր Գորիսում» միջոցառումը, որին հրավիրված էին աշխարհի տարբեր  երկրների՝ Իսրայել, Հորդանան, Ուրուգվայ, Ավստրալիա, Արգենտինա, Անգլիա, ԱՄՆ եւ այլն, սփյուռքահայ երիտասարդներ:

Նախաձեռնությանն նպատակ էր ամրապնդել հայրենիք-սփյուռք կապերը, հյուրերին ծանոթացնել Գորիսի պատմությանն ու մշակույթին։

«Միջոցառումն ունի ճանաչողական բնույթ: Ֆեյսբուք սոցիալական ցանցով իմ սփյուռքահայ ընկերներին հրավիրեցի  Գորիս, որպեսզի զբոսաշրջության կենտրոն դառնալու հավակնություն ունեցող քաղաքը ճանաչելի դառնա տարբեր երկրներում:

 Այստեղ բնությունը շատ սիրուն է ու տարբերվում է այլ բնակավայրերից»,-ասում է նախաձեռնության հեղինակ, ամերիկահայ Սերոբ Աբրահամյանը,  ով այժմ աշխատում է «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղում:

Նա պատմում է, որ ամիսներ շարունակ ապրելով Գորիսում, համոզվել է, որ  իր գեղատեսիլ բնությամբ Գորիսը կարող է շատերին հմայել և, որ Հայաստանը չի սահմանափակվում մայրաքաղաք Երևանով:

Սփյուռքահայ երիտասարդները, որնց թիվը հասնում էր մոտ 70-ի, ունեին ամենտարբեր մասնագիտություններ՝ քաղաքագետներ, ուսուցիչներ, տնտեսագետներ, բժիշկներ:

Ամերիկաբնակ Գառնի Պարոնին առաջին անգամ է Հայաստան այցելել: Նրա խոսքով՝ Գորիսը հիանալի վայր է ու տպավորված է քաղաքի ճարտարապետությամբ:

Ընկերոջ կարծիքը կիսում է նաեւ Արբա Վարդանյանը, ով արդեն 4-րդ անգամ է Հայաստանում և հասցրել է լինել այլ քաղաքներում:

«Գորիսի մասին շատ եմ լսել: Միշտ Ղարաբաղ գնալիս, այստեղով անցել եմ, բայց քաղաքը տեսնելու հնարավորություն չեմ ունեցել: Ի տարբերություն մյուս քաղաքների, այստեղ մարդիկ ավելի ջերմ են, սիրալիր, հարազատ են միմյանց նկատմամբ»,- ավելացնում է Վաշինգտոնից ժամանած 23-ամյա տնտեսագետը, ով մի քանի ամիս է ինչ ապրում է Երեւանում:

Այն հարցին, թե արդյոք կցանկանար ապրել Գորիսում, զրուցակիս պատասխանեց. «Ինչու ոչ, միայն եթե աշխատանք գտնեմ այստեղ: Գորիսն այդքան էլ մեծ քաղաք չէ, բայց կարծում եմ հուսալի ապագա ունի»:

Հյուրերի համար ազգագրական պարերով հանդես եկան գորիսեցի երիտասարդները, իսկ «Լեռանե» խումբը հայրենասիրական շունչ հաղորդեց  իր երգերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter