HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուռնուխում մարդիկ չեն շտապում ընտրության գնալ

Մարիամ Մաթևոսյան

 Այսօր Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: Ի սկզբանե համայնքի ղեկավարի ընտրությանն իրենց թեկնածությունն են առաջադրել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հակոբ Արշակյանը, Բարգավաճ Հայատաստան կուսակցության անդամ Գավրուշա Հակոբյանը, անկուսակցական Վահան Բեգլարյանը, ով  ավելի ուշ ինքնաբացարկ է հայտնել: Մյուս ԲՀԿ թեկնածուն եւս դուրս է եկել ընտրապայքարից` հետ վերցնելով փաստաթղթերը մինչ գրանցվելը:

«Իմ կուսակցությունն է ինձ առաջադրել, բայց ես ինքնակամ հրաժարվեցի, քանի որ, պարզ հաշվարկ անելով, հասկացա, որ ձայներ չեմ կարող հավաքել: Ավելի լավ էր նախապես հանել, քան հետո դնել ու արդյունքի չհասնել»,- ասում է ԲՀԿ անդամ, Գավրուշա Հակոբյանը, ով գործող ավագանի է:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Հակոբյանի խոսքով` ընտրություններն անցնում են խաղաղ պայմաններում: Ժամը 11:00-ի դրությամբ 110 ընտրողներից տեղամաս է ներկայացել ընդամեը 6 ընտրող:

70-ամյա Ֆլորա Ղազարյանն առաջիններից էր, ով կատարել է իր ընտարական պարտքը: Նա պատմում է, որ սովարականի պես առավոտ շուտ արթնացել է,  դիմացը վեր խոյացող սարին բարեւել, խնդրել, որ գոնե այս անգամ ընտրությունն իրենց կյանքը բարելավվի:

«Հող պետք է մշակեմ, սիլիտրա չկա: Ամբողջ Պարսկաստանն աչքիս առաջ կրած տանում են հսցնում Հայաստանի էն մի ծերը, բայց մի պարկ սիլիտրան 10.000 դրամ է վաճառվում»,-ասում է նա:

Հիշեցնենք, որ միաժամանակ Շուռնուխում համայնքի ավագանու ընտրություններ են անցկացվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter