HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վստահված անձը խոստանում է, որ իրենց թեկնածուն չի փոշիացնի Կարմրավանի բյուջեն

Կարմրավանում համայնքապետի պաշտոնի համար պայքարող երկրորդ թեկնածուն՝ Մանուկ Հարությունյանը, ընտրության եկավ ժամը 17:30-ի սահմաններում: Թեկնածուն հրաժարվեց խոսել համայնքում կատարելիք բարեփոխումների մասին՝ նշելով, որ այդ մասին հետագայում անպայման կխոսեն համագյուղացիները, եթե, իհարկե, ինքն ընտրվի:

Նրա փոխարեն խոսեց վստահված անձ Լուսինե Ավետիսյանը: Նա հայտնեց, որ թեկնածուն, եթե ընտրվի, անպայման ձգտելու է լուծել գյուղի գիշերային լուսավորության ցանցի անցկացման, գերեզմանոցի ցանկապատման  հարցը, գյուղամիջյան ճանապարհները փորձելու է տանելի դարձնել երթեւեկության համար: «Մի խոսքով, անելու է այնպես, որ համայնքի բյուջեն ծառայի իր նպատակին, ոչ թե փոշիանա»,-նշեց թեկնածուի վստահված անձը:

Կարմրավանում ժամը 18:15 րոպեի դրությամբ 193 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 151 ընտրող: Ըստ նախնական տեղեկությունների՝ ընտրական իրավունք ունեցող մոտ 40 հոգի բացակայում է գյուղից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter