HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուռնուխում ավագանու 8 թեկնածուներից 3-ը կանայք են

Քրիստինե Հայրապետյան

Այսօր Սյունիքի Շուռնուխ համայնքում ոչ միայն համայնքի ղեկավարի, այլեւ ավագանու ընտրություններ են: Ավագանու չորս տեղի համար առաջադրվել է 8 թեկնածու, նրանցից երկուսը գործող ավագանու անդամներ են: Ավագանու անդամներից ինքնաբացարկ է ներկայացրել անկուսակցական Տիգրան Հակոբյանը, ով պատճաբանեց, որ անիմաստ է համարել ընտապայքարը շարունակել: Դպրոցի շենքում տեղակայված թիվ 37/1 ընտրատեղամասում ընտրությունները բավականին հանգիստ էին ընթանում: Համայնքի բնակիչները չէին շտապում մասնակցել ընտրություններին, ինչպես իրենք էին ասում` դեռ մինչև երեկոյան ժամը ութը բավականին ժամանակ կա, կհասցնեն կատարել իրենց քաղաքացիական պարտքը:

Իր թեկանածությունն առաջադրած ՀՀԿ անդամ Արարատ Աղաբեկյանն, ով արդեն քսան տարի է ավագնու անդամ է, որպես ընտրող առաջինն է ներկայացել ընտրատեղամաս: «Այսքան տարիների ընթացքում ինչ խնդիր հնարավոր է եղել, մեր գյուղապետի հետ լուծել ենք»,- ասում է իրեն «պապական ավագանու» անդամ համարող Արարատ Աղաբեկյանն ու հավելում, որ վերջին տարիներին լուծել են համայնքի բնակիչների համար կարևոր խնդիրներից մեկը՝ տների սեփականաշնորհումը: Հաջորդ քայլն այն կլինի, որ բնակիչները կարողանան սեփականաշնորհել նաև համայնքի հողերը:

Ավագանու ընտրության համար իր թեկնածությունն առաջադրած ՀՀԿ անդամ Տաթևիկ Ջավահիրյանին է միացել նաև իր որդին՝ 22- ամյա Վլադիմիր Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ իր թեկնածությունն առաջադրել է, որպեսզի մի բանով էլ ինքը կարողանա իր համայնքին ու բնակիչներին օգտակար լինել:


Վլադիմիր Հարությունյանի մայրը՝ Տաթևիկ Ջավահիրյանը, արդեն 15 տարի է, ինչ ավագանու անդամ է: Տարիներ շարունակ Տաթևիկը միակ կին ավագանու անդամն է և հուսով է, որ այս ավագանու ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած երկու կանայք կընտրվեն: Ավագանու թեկնածուն կարծում է, որ մյուս կին թեկնածուների ընտրվելու դեպքում հնարավոր է իրենց աշխատանքը շատ ավելի արդյունավետ լինի, որովհետև «կանայք ավելի շատ բան կարող են անել, քան տղամարդիկ, կանայք շատ ավելի լավ են տեսնում խնդիրները»:

Մեկնաբանություններ (1)

ani bagdasaryan
Im karciqov Vladimir Harutyunyan@ @ndunak e glxavor avagani teknacutyan pashton@ stanalu.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter