Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Ափնագյուղում ընտրությունը խաղաղ ընթացավ



Ափնագյուղում այսօր համայնքապետի ընտրություններ էին: Առաջադրված միակ թեկածուն՝ Ռոբերտ Կարապետյանը, պաշտոնավարում էր 2001-ից եւ այս անգամ նույնպես մրցակից չուներ: Ընտրատեղամասում քվեարկողների ակտիվություն չէր նկատվում՝ 416 ընտրողներից ընտրությանը մասնակցեցին 251-ը: Դիտորդներ չէին գրանցվել այս ընտրատեղամասում, եւ ընտրության օրինականության միակ վերահսկողը հանձնաժողովն էր: Ընտրատեղամասային հանձնաժողովի անդամները վստահեցնում էին, որ վերահսկողությունն այստեղ ապահովված է, քանի որ հանձնաժողովի նախագահը՝ Միքայել Առաքելյանը, ընդդիմադիր ՀԱԿ կուսակցությունն է ներկայացնում:  

Այս ընտրատեղամսում, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի Օհանավան եւ Տեղեր համայնքների ընտրատեղմասերում, որտեղ մենք եղանք այսօր, ընտրացուցակներից բացի ընտրությունների մասին հուշող ոչինչ չկար, անգամ ընտրատեղամասի համարը փակցված չէր:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ