HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուռնուխում վերընտրվեց համայնքի գործող ղեկավարը

Մարիամ Մաթեւոսյան

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում ամփոփվեցին ՏԻՄընտրությունների արդյունքները: Այսպիսով` 110 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 55-ը, որը կազմում է ընտրողների 50%-ը, որից գործող գյուղապետի օգտին քվեարկել է 47մարդ, 8-ը դեմ է քվեարկել: Հիշեցնենք, որ ի սկզբանե համայնքի ղեկավարի ընտրությանն իրենց թեկնածությունն են առաջադրելգործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հակոբ Արշակյանը, Բարգավաճ Հայատաստան կուսակցության անդամ Գավրուշա Հակոբյանը, անկուսակցական Վահան Բեգլարյանը, ով  ավելի ուշ ինքնաբացարկ է հայտնել: ԲՀԿ մյուս թեկնածուն եւս դուրս է եկել ընտրապայքարից` հետ վերցնելով փաստաթղթերը մինչ գրանցվելը: 

Տեղական ընտրություններում շուռնուխցիների պասիվությունը Հ. Արշակյանը բացատրում է նրանով, որ չկա մրցակցություն, մարդիկ գիտեին, որ թեկնածուն մեկն է, ու ինքն էլ հաղթելու է: Նրա խոսքով` պատճառներից մեկն էլ այն էր, որ Շուռնուխում հաշվառված ընտրողներից ոմանք բացակայում էին համայնքից. «Բացակաները նախօրոք զանգել շնորհավորել են ու ասել, որ չեն կարող ներկայանալ ընտրատեղամաս»,-ավելացրեց նա:

Ավագանու հինգ տեղի համար առաջադրված 8 թեկնածուներից հաղթել են երկու գործող ավագանու անդամներ Արարատ Աղաբեկյանն ու Տաթեւիկ Ջավահիրյանը: Վերջիններիս միացել են Քրիստինե Հարությունյանը,Վարվառա Ալեքսանյանն ու Սերոբ Սահակյանը: Գործող ավագանու անդամ Տ. Ջավահիրյանի որդին դուրս է մնացել ընտրապայքարից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter