HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչն էժանագին քարոզ է անում

Մարինե Մարտիրոսյան
Վահե Սարուխանյան 

ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսն այնքան է ջանում իր կառույցի հովանավորած ալյուրի հարստացման օրինագիծը դրական լույսի ներքո քարոզելու համար, որ երբեմն հայտնվում է, մեղմ ասած, անհարմար իրավիճակներում:   

Անցյալ տարեվերջին ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ առողջապահության նախարարությունը ալյուրի հարստացման վերաբերյալ սեմինար էր կազմակերպել լրագրողների համար: ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսն, իր ելույթի ժամանակ խոսելով հարստացված ալյուրի մասին, իբրեւ նախադեպ բերեց մեր երկրում աղի յոդացումը. «Հայաստանն արդեն ունի նման՝ աղի պարտադիր յոդացման հաջողված փորձ: Այդ ծրագիրը լավագույնս լուծեց բնակչության շրջանում յոդի պակասի խնդիրը»: Այսինքն՝ տիկին Արենսը համոզված է, որ ալյուրի հարստացումը աղի յոդացման նման լուծելու է առկա խնդիրները: Բայց արդյո՞ք այդ փորձն իսկապես հաջողված էր, ինչպես հայտարարել է Արենսը:

Շեշտենք, որ աղի յոդացումը նույնպես իրականացվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, ինչպես պլանավորվում է անել ալյուրի հարստացման դեպքում: 2004-ին կառավարությունն ընդունել է «ՀՀ բնակչության սննդում յոդի անբավարարության հետևանքների դեմ պայքարի և կանխարգելման ծրագիրը», որից մեկ տարի հետո՝ 2005-ին, Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտության (ՀԺԱՀՀ-2005) շրջանակներում իրականացվել է յոդի անբավարարության ընտրանքային հետազոտություն, և պարզել է, որ ստուգված տնային տնտեսությունների 97 տոկոսն ունեցել է յոդացված աղ:

ՅՈւՆԻՍԵՖ-ի, ՀՀ ԱՆ-ի և Յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումների վերահսկման միջազգային խորհրդի անցկացրած հետազոտությամբ էլ (2005 թ.) պարզվել է, որ դպրոցական տարիքի երեխաների շրջանում յոդի անբավարարությունը վերացել է: Այսքանից հետո 2006-ին ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հավաստագիր է հանձնել ԱՆ-ին, ինչով Հայաստանը ճանաչվել է յոդի անբավարարությունը հաղթահարած երկիր:

Իրականում, սակայն, տանը յոդացված աղ ունենալը դեռ չի նշանակում յոդ ստանալ, քանի որ կերակուր պատրաստելիս ջերմային մշակման ժամանակ յոդն ուղղակի ցնդում է (դրա համար խորհուրդ է տրվում աղն օգտագործել ջերմային մշակումից հետո), այն ցնդում է նաև բաց (3-4 ամսից) և փակ (1 տարուց) տարաներում պահելու ընթացքում:

Տիկին Արենսը աղի յոդացման փորձը իբրև հաջողված օրինակ նշելուց առաջ լավ կաներ ուշադրություն դարձներ, մասնավորապես, բնածին հիպոթիրեոզ ունեցող երեխաների եւ ընդհանրապես հիպոթիրեոզ հիվանդության հայաստանյան վիճակագրությանը:

Հիպոթիրեոզը վահանաձեւ գեղձի ֆունկցիայի բնածին կամ ձեռքբերովի (օրինակ՝ վնասվածքից կամ վարակիչ հիվանդություններից հետո) թուլացմամբ պայմանավորված հիվանդություն է: Առաջացման հիմնական պատճառը վահանագեղձի ֆունկցիայի խանգարումն է: Կարող է առաջանալ նաեւ այդ ֆունկցիայի կարգավորմանը նպաստող հիպոֆիզի ախտահարման հետեւանքով:  

 Վահանագեղձն արտադրում է յոդ պարունակող հորմոններ, որոնք նպաստում են հյուսվածքների նորմալ զարգացմանը, նյութափոխանակությանը, նյարդային համակարգի նորմալ գործունեությանը: Իսկ յոդը կլանվում է արյան միջից: Յոդի պակասն էլ հանգեցնում է ֆունկցիայի խանգարման եւ հիպոթիրեոզի:

Առողջապահության նախարարությանը հարցում էինք ուղարկել, թե 2003-2014 թթ. հիպոթիրեոզի հիվանդացության քանի դեպք է արձանագրվել: Խնդրել էինք հայտնել նաեւ 2005-ից իրականացվող բնածին հիպոթիրեոզի սկրինինգի (բնակչության մասսայական բուժզննում որոշակի հիվանդակիրների բացահայտման նպատակով) վիճակագրական տվյալները:

Նախարարությունը ներկայացրել է 2004-2013 թթ. ՀՀ բնակչության շրջանում հիպոթիրեոզով գրանցված հիվանդների թիվը՝ ըստ առանձին տարիների: Ահա այդ տվյալները՝ բացարձակ եւ հարաբերական (100.000 բնակչի հաշվով) թվերով:

Հիպոթիրեոզով հիվանդներ | Create infographics

Հետաքրքիր է, որ 2006-ին, երբ Հայաստանը ՅՈւՆԻՍԵՖ-ից յոդի հաղթահարման վերաբերյալ հավաստագիր է ստացել, գրանցվել է հիպոթիրեոզով հիվանդների ամենամեծ թիվը: Եվ կարծես ի հեճուկս տիկին Արենսի՝ աղի պարտադիր յոդացման «հաջողված» փորձի մասին հայտարարության՝ 2010-ից ի վեր հիվանդների թիվը շարունակական աճ է գրանցել:

Բնածին հիպոթիրեոզի սկրինինգը, ինչպես պարզվում է, իրականացնում է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը: Վերջինիս հիմնադիրներից մեկն ու ներկայում գիտական ղեկավարը ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանն է: Համալիրի նախկին տնօրեն Սերգեյ Բաբլոյանին, որը պատգամավորի որդին է, փոխարինել է մյուսը՝ Արմանը, որը 2013-2015 թթ. առողջապահության փոխնախարարն էր: Ստորեւ՝ Արման Բաբլոյանի ներկայացրած տվյալները սկրինինգ-հետազոտությունների եւ հայտնաբերված հիվանդ նորածինների մասին:

Ինչպես տեսնում ենք, հետազոտությունների ծավալների մեծացմանը զուգահեռ աճել է նաեւ հայտնաբերված հիվանդների թիվը:

Վերոնշյալ փաստերն ապացուցում են, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսն էժանագին դեմագոգիա է անում՝ ալյուրի հարստացման օրինագիծն առաջ հրելու համար:

Մեկնաբանություններ (5)

SIGN THIS PETITION
Sign this petition: https://petitions.whitehouse.gov/petition/end-mandatory-fortification-enriched-flour-folic-acid-linked-cancer/ZbGt2Lvh
Maro Matosian
Iodised salt is a very important ingredient in the proper development of children. All the statistics in this article is from 2000s, yet in the 90s there was no iodised salt and there was a real problem because for proper mental and physical development iodine is very important and Armenian kids wee hugely deficient. Since Armenian diet heavily relies on bread and since so many children are under nourished in Armenia enriched flour could be a more substantive nutrient. Probelm is this will. To aliviate poverty but that is more a responsibility of the government and not UNICEF. Another problem UNICEF is working on is stumping that us children who are nourished primarily on carbohydrates and not enough protein .....without meat, eggs, beans, lentil, etc do not develop properly both physically and mentally. This phenomenon is seen both in rich and poor families.
Գնա մեր երկրից
Որևէ հայ չի եկել քո երկրում որոշել թե դու ինչ պետք է ուտես, ուրեմն բարի եղիր, փասա-փուսեդ հավաքիր ու գնա էդ արժանապատիվ երկրից... դու էդտեղ անելիք չունես..գնա կեր էն հացը որը քեզ համար օգտակար ես համարում
Off your hands and mind from my BREAD
ՊԱՐՏԱԴԻՐ բառն ինքն մարազմատիկ է, որ դարում են ապրում այս հրեշները
anhavat
Լավ, ինչ կապ ունեն յոդն ու ֆոլատը մեկը մյուսի հետ? Աղը միներալ է, իսկ հացը բուսական մթերք, ինչու է համեմատում այդ տիկինը իրար հետ? Կամ թեկուզ օգտակար է այդ ֆոլատը ինչ որ դեպքերում, ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՈՐՈՎՀԵՏԵւ ՉԵՆՔ ՎՍՏԱՀՈՒՄ դրանց բարի մտադրություններին: Վերջ ախպեր, թող . իկտիր լինեն գնան իրենց ֆոլատի հետ!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter