HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչապետի «հատուկ չվերթով» այցը Քուվեյթ արժեցել է 23.5 մլն դրամ

Մարտի 11-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով գտնվում էր Քուվեյթում: Այդ օրը վարչապետի գլխավորած պատվիրակության Երևան-Էլ Քուվեյթ, մարտի 12-ին` ԷԼ-Քուվեյթ- Շարմ Էլ Շեյխ և մարտի 14-ին` Շարմ Էլ-Շեյխ-Երևան ուղղությամբ 8 ժամ 10 րոպե տևողության թռիչքն արժեցել է 23.500.000 դրամ:

Նշենք, որ «հատուկ չվերթի» ծառայությունը մատուցել է «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն` A319 701 մոդելի ինքնաթիռով: Կառավարության աշխատակազմը նշված պայմանագիրը կնքել է մարտի 9-ին:

Վարչապետը սիրում է «հատուկ չվերթներով» ճանապարհորդել: Հիշեցնենք, որ վարչապետի փետրվարի 5-ի երկօրյա աշխատանքային այցը Մոսկվա դարձյալ թանկ էր նստել Հայաստանի հարկատուների վրա: Այդ դեպքում էլ մոտ 5 ժամանոց թռիչքն արժեցել էր 25.800.000 դրամ:

Մեկնաբանություններ (5)

mahmouztan
those peoples are brain dead .they just waiting for the next loan to show how impotent they are .really I never never met so many Armenians as dum as thoses brain dead.minister
Տիգրան
Գնացել էր Քուվեյթ որ ի՞նչ աներ։
Karo
Հետաքրքիրա, բայց տեսնես գի՞տի Քուվեյթի տեղը
nene
Ջահնդամ թե թոշակառուն գրոշներ է ստանում ,ուսուցիչն էլ տանջվում է հենց նույն գրոշների համար,համալսարան ավարտածներն էլ չստիկ են ծախում ու գոյատևում ;կարևորը աշխատող զանգվածը հարկերը ճիշտ ժամանակին է մուծում։Տեսնես սրանց ամոթը ո՞ր ծակն է մտել ու ամոթից դուրս չի գալիս։
Արմենակ Եղիայեան
Ամօ՜թ, հազար ամօ՜թ այդ անարժան մակաբոյծ սակաւապետին: Այդ գումարով կարելի էր Գիւմրիի մէջ անօթևան երկու ընտանիքի տուն ապահովել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter