HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայք Ավիա» ընկերության «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է

Կառավարության այսօրվա նիստում թույլատրվել  է «Հայք Ավիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2016 թվականի փետրվարի 19-ը:

Ըստ որոշման հավելվածի` «Հայք Ավիա» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող Բեկաս X 32-912 տիպի գերթեթև ուսումնավարժական ինքնաթիռը երկար տարիներ չի շահագործվել Հայաստանում` լեռնային պայմաններում նրա տեխնիկական հնարավորությունների պատճառով (առաջին հերթին` ինքնաթիռի մեկ շարժիչի առկայությունը), քանի որ չի ապահովվում բարձր լեռնային գոտում նրա շահագործման անվտանգությունը:

Հետևաբար ինքնաթիռի տեխնիկական վիճակը պատշաճ մակարդակով պահպանելու (ինչը հնարավոր է միայն շահագործման պարագայում) և այն  ուսումնավարժական նպատակներով օգտագործելու համար ինքնաթիռը հանձնվել է Վրաստանի Հանրապետության «Ջավ-Ավիա» ընկերությանը, իսկ հաշվի առնելով, որ ինքնաթիռը համարվում է «Հայք Ավիա» ընկերության սեփականությունը` այն Վրաստանի Հանրապետություն է արտահանվել «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter