Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ձկան արտահանման ծավալներն աճել են 4 անգամ



Հայաստանից ձկան արտահանման ծավալները 2014-ին կտրուկ աճ են գրանցել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2014 թվականին Հայաստանից արտահանվել է ավելի քան 95 հազար տոննա կենդանի ձուկ:

Նախորդ 4 տարիներին այն չէր գերազանցել 25 հազար տոննան, չնայած տարեցտարի աճել էր:

Չնայած Հայ ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը հայտարարել էր, որ ձկան արտահանման ծավալների աճ չկա և առաջիկայում էլ նվազում է սպասվում, այդուհանդերձ, աճը գրեթե քառակի է:

Արթուր Աթոյանը արտահանման ծավալների նվազումը պայմանավորել էր նաև բնապահպանության նախարարության իրականացրած բարեփոխումներով: Հիշեցնենք՝ ԲՆ-ն նախաձեռնել էր Արարատյան դաշտում արտեզյան հորերի կոնսերվացման ծրագիրը, որը, ինչպես տեսնում ենք, չի խոչընդոտել ձկան արտադրության և արտահանման ծավալներին: Թե որքանով է արդյունավետ եղել կոնսերվացումը, այլ հարց է, որին կանդրադառնանք առաջիկայում: 

Ընդ որում՝ չի նվազել նաև թարմ ձկան արտահանման ծավալները: Այն կայուն աճել է վերջին հինգ տարիներին: Փոխարենը նվազել է սառեցված ձկան արտահանումը: 2014 թվականին սառեցված ձուկ գրեթե չի արտահանվել՝ 200 տոննա:


Գլխավոր էջ



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Արտեզյան ջրերը և ձկնաբուծությունը» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ