HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նահատակի» պոչամբարից պոչանքը հոսում է Դեբետ գետը

Լոռու մարզային փրկարարական վարչության կայքը տեղեկացնում է, որ այսօր  ժամը 14:10-ին անձը չպարզված քաղաքացուց Լոռու ՄՓՎ ՃԿԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի պոչամբարից առկա է պոչանքի արտահոսք, որը լցվում է Դեբեդ գետ: Ժ.14:15-ին դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն` փ/ծ գնդապետ Հ.Անտոնյանի գլխավորությամբ (կանչի վայր` ժ.14:25-ին, վերադարձ` ժ.16:35-ին):Պարզվել է, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի «Նահատակ» կոչվող պոչամբարից պոչանքը հոսում է Դեբետ գետը:
Դեպքի վայրում ներկա է գտնվել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբյանը, ով հավաստիացրեց, որ իրենց ուժերով կիրականացվեն աշխատանքներ հոսքի դադարեցման և վթարավերականգնողական աշխատանքների ուղղությամբ:Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետ Ա.Նալբանդյանը, ՃԿԱԿ-ում ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու աշխատակից Ա.Ավալյանը,  ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատու Գ.Ղամարյանը և մարզի բնապահպանական տեսչության աշխատակիցներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter