HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ՊՆ. «Հակառակորդի կողմն անցնելու պահը բեմադրված է և չի համապատասխանում իրականությանը»

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեսանյութը մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայողի մասին, համապատասխան դեպքերի համար նախատեսված միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտման հերթական ցցուն օրինակն է և հանդիսանում է ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիքը:

«Նախ նշենք, որ հակառակորդի կողմն անցնելու պահը լրիվությամբ բեմադրված է և չի համապատասխանում իրականությանը: Դրանով հակառակորդը փորձել է ցույց տալ, որ իր անձնակազմը տվյալ պահին եղել է տեղում և տիրապետել իրավիճակին, սակայն ինչպես կանոն իրականում հակառակորդի դիրքապահները դիրքերում չեն եղել:  Ակնհայտ է, որ տեսանյութի օգնությամբ հակառակորդը անհաջող փորձ է կատարել բարձրացնելու իրենց դիրքապահների դերը: Մեկ հանգամանք ևս. այդ պահին նկարահանումն առաջնագծում անհնար կլիներ նաև այն պատճառով, որ մեր դիրքապահները անմիջապես կխոցեին նման փորձ կատարողին: Ինչ վերաբերում է հարցաքննությանը. տեսանյութում ակնհայտ երևում է, որ զինծառայողը նախ՝ հակառակորդի կողմից ենթարկվել է բռնության, որի հետքերը ներկայացվում են իբր՝ վերջինիս կողմից մարտական դիրքը լքելու պատճառ և արտահայտում  պարզունակ ձևով հրամցված և պատրաստի մտքեր: Ակնհայտ է նաև, որ տեսանյութում հայ զինծառայողի կողմից արտահայտված բոլոր մտքերն ու «տեղեկությունները» կեղծ են, իրականության հետ ոչ մի առնչություն չունեն և դրանք արվել են պարտադրանքի տակ»,-նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանություններ (2)

Karen
Надоел ты сильно вараз или как тебя там
Արամ
Մի կողմ թողնելով հարցի իրավական կողմը ուզում եմ կանգ առնել բանակում տիրող համատարած ոչկանոնակարգային հարաբերությունների խնդիրին։Նման հարաբերությունները ընդգրկում շարքայինից մինչև ՊՆ և առանց արմատական ռեֆորմների և կադրային զտումների վիճակը գնալով բարդանալու է հաշվի առնելով հակառակորդի գործողությունների օրեցոր ակտիվացումը և աշխարհաքաղաքական զարգացումների անբարենպաստ միտումը։ Ոչկանոնակարգային հարաբերությունների հիմնական պատճառը օտարածիին , հենց դեդովշչինա արմատավորող կանոնակարգերն են։ Միթե ավելի քան քսան տարի անց հնարավոր չէր մշակել հայ զինվորի մտածելակերպին հարիր, մշտական սպառնալիքի տակ գտնվող հայրենիքի պաշտպանների հարաբերությունները կարգավորող կանոնակարգեր։ Անգրագետ գեներալների ու գնդապետների քաքանակը միանգամայն համարժեք է միլիոնանոց բանակի համար, սակայ նրանց գերակշիռ մասը բացի թալանից ու անձնական վայելքներից ուրիշ բաների մասին ի վիճակի չէ մտածել։ ՀՀ ղեկավարները այդպես ել չհասկացան, որ գեներալի կոչում մարրդուն կարող է շնորհվել միմիայն բարձրագույ ն ռազմական ակադեմիական կրթության առկայության դեպքում; Մախնոների և խմբապետերի դարաշրջանը վաղուց անցել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter