HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովն ընդունեց հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն

Ազգային ժողովը քիչ առաջ 117 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Քվեարկությունից հետո պատգամավորները ոտքի կանգնեցին և ծափահարեցին:

Մինչ քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին, սակայն առաջարկեց քայլեր ձեռնարկել եզդիների ցեղասպանությունը ևս ճանաչելու ուղղությամբ: Ն. Զոհրաբյանի առաջարկին միացավ նաև Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ քիչ առաջ ընդունած հայտարարությամբ «արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, ԱԺ  դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը»:

Մեկնաբանություններ (1)

Հ.Շ.
«Հայաստանի Խորհրդարանը կը մասնակցի Հայոց Ցեղասպանութեան ժխտումին» http://hetq.am/arm/news/59236/hayastani-khorhrdarany-ky-masnakci-hayoc-cexaspanutean-zhkhtumin.html

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter