HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաշնային պահուստային համակարգն ընդդեմ «գների կայունության»

Միացյալ Նահանգների Դաշնային պահուստային համակարգի տնօրենների խորհրդի նախկին անդամ Ռոբերտ Հելերը (Robert Heller) «Project Syndicate» - ում հրապարակած իր հոդվածում հետևյալ հարցն է բարձրացնում. «Ինչպես է ստացվել, որ քաղաքական գործիչները կարողացել են վերջինը փոխել նախորդով»:  

«Կայուն գներ» տերմինը շատ պարզ է: Այն նշանակում է, որ ապրանքների զամբյուղը նույն արժեքը կունենա ` 10, 50 և նույնիսկ 100 տարի հետո: Եւ հակառակը, եթե  երկիրը տասը տարի շարունակ ունի տարեկան 2%- անոց գնաճ, ապա նույն տրաբանությամբ, տասը տարի հետո  այժմյան 100  դոլարանոց  ապրանքը կարժենա 122 դոլար: Հարյուր տարի հետո` համապատասխանաբար 724 դոլար:

Վերջերս կոնգրեսում հայտարարություն է արել Դաշնային պահուստային համակարգի նախագահ` Ժանեթ Յելենը (Janet Yellen): Նա մի քանի անգամ հղում է կատարել գների կայունությունը ապահովելու մանդատի վրա, սակայն մի քանի անգամ ավելի շատ նա հիշատակել է Դաշնային պահուստային համակարգի 2%-անոց  գնաճի մասին: «ԱՄՆ- ում գնաճը շարունակում է ավելի ցածր մակարդակի վրա գտնվել, քան հիմնադրամի կողմից նախանշած 2%- ը եւ ընթացիկ  բարձր մակարդակի հրապարակման քաղաքականությունը  մնում է տեղին աշխատանքի շուկայի  պայմանների բարելվման համար եւ նպաստում է  գնաճի մակարդակը  վերադարձնելու 2%-ին»,- ասել է ` Ժանեթ Յելենը:

Դաշնային պահուստային հիմնադրամն  իսկապե՞ս  ցանկություն ունի  բարձրացնել տարեկան գնաճի մակարդակը մինչև 2%-ի այնպես, որ  հաջորդ հարյուրամյակի ընթացքում երկրում գներն աճեն 700%- ով: Արդյո՞ք հենց այս նկատի ունի կոնգրեսը, երբ Դաշնային պահուստային համակարգին հանձնարարել է հասնել «կայուն գների»:

Դաշնային պահուստային համակարգի  նախկին ղեկավարը` Ալան Գրինսպենը (Alan Greenspan) գիտեր որ դա այդպես չէ: Դեռևս 1996 թվականի հուլիսի 2 –ին  Դաշնային  պահուստային համակարգի գնաճի գործընթացին նվիրված նիստի ժամանակ, Գրինսպենը առաջ քաշեց հետեւյալ պարզ հարցը. «Մենք խոսում ենք գների կայունության, թե զրոյական գնաճի մասին,- հարցրել է նա,- Ինչպես մենք բոլորս գիտենք, դրանք երկու տարբեր հասկացություններ են»:

Քննարկումը շատ արագ դժվարությունների բախվեց, կապված  գնաճի ճշգրիտ հաշվարկման և դեֆլացիայից խուսափելու համար «անվտանգության բարձիկ» ստեղծելու անհրաժեշտության հետ: Ըստ Գրինսպենի. «գների կայունությունն այն իրավիճակն է, որի ժամանակ ենթադրվում է, որ ընդհանուր գների փոփոխությունը մեծ ազդեցություն չի ունենա գործնական և կենցաղային որոշումների վրա»:  

Դաշնային պահուստային համակարգի ղեկավար  Զենեթ Յելենը բավարարված չէր բացատրությունով . «Խնդրում եմ, կարող եք ասել այդ թիվը»:  Գրիսպենի պատասխանը սպառիչ էր. «Կարծում եմ, որ այդ թիվը զրոն է, եթե ճշգրիտ հաշվարկենք գնաճը»:

Մինչև այս հանդիպումը ըստ FOMC – ի (Դաշնային  պահուստային համակարգի ի կազմի մեջ մտնող կոմիտե , որը գործառույթներ է իրականացնում ազատ շուկայում) սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով բարձրացել էր մոտավորապես 3%-ով : Քննարկման մեծ մասը նվիրված էր նրան , թե արդյոք անհրաժեշտ է, որ Դաշնային պահուստային համակարգը դանդաղեցնի գների  տարեկան աճը հասցնելով 2%-ի, կամ նույնիսկ ավելի ցածր ցուցանիշի: Այսպիսով ամրապնդվեց հաջողությունները`գնաճի դեմ դժվարին պայքարից հետո, որը վերջին 15 տարիների ընթացքում վարել են քաղաքական գործիչները: Գրիսպենը ամփոփեց այսպես. «… այժմ մենք բոլորս համաձայնվում ենք 2%- ի հետ»:

Ասպիսով, առաջացավ Դաշնային պահուստային հիմնադրամի նպատակային գնաճի 2%-ի գաղափարը: Հետագա քննարկումների ընթացքում «FOMC»- ի մի քանի անդամներ պնդում էին , որ գնաճը հնարավոր է նվազեցնել 2%- ից: Սակայն ոչ ոք չէր պնդում, որ հարկ է բարձրացնել գնաճը, եթե ամենացածր, բայց, այնուամենայնիվ, դրական շեմը հաղթահարված է:

Խորհրդակցությունից հետո Գրինսպենը հորդորեց «FOMC»- ի անդամներին գաղտնի պահել նպատակային գնաճի մասին քննարկումները: «Ես ձեզ կասեմ` ինչ կպատահի եթե 2% գնաճի մասին ինֆորմացիան դուրս գա այս սենյակից, մենք կունենանք ավելի շատ խնդիրներ, քան ես պատկերացնում եմ, ավելի շատ, քան ձեզնից որևե մեկը կարող է ենթադրել»:

« FOMC »- ը պաշտոնապես հայտարարություն չի արել նպատակային տարեկան 2%- ոց գնաճի  մասին, որի մասին, վերջ ի վերջո հայտարարեց,  Բեն Բերնենկին (Ben Bernanke) 2012 թվականին : Նա ղեկավարում էր Դաշնային պահուստային հիմնադրամը:

«FOMC» - ի կողմից բոլոր որոշումների հիմքում ընկած է գնաճի 2%-անոց նպատակային ցուցանիշն ապահովելու գաղափարը:

Այս փուլում Դաշնային պահուստային համակարգի քաղաքականությունում առաջնայինն ուղղված է գնաճի  ցուցանիշների ավելացմանը: Կոնգրեսը Դաշնային պահուստային համակարգին նման մանդատ չի տվել: Դաշնային պահուստային համակարգի մասին օրենքն ասում է`  ԴՊՀ-ը ամերիկյան արժույթի համար պետք է հասնի  «կայուն գների»` չափավոր տոկոսադրույքներով և առավելագուն զբազվածությամբ: Քանի դեռ  գնաճը գտնվում է 0 ից մինչև 2% միջակայքում ` Դաշնային պահուստային համակարգը  պետք է հայտարարի հաղթանակի մասին :

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter