HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափում` Իջևան -Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհին (լրացված)

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին` ժամը 19:30 - 20:00-ի սահմաններում, Իջևան - Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: 100 խմ ծավալով ժայռաբեկորները երկկողմանի փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը:

Այս պահին ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: 

Քիչ առաջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացրեց, որ Իջևան-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները ճանապարհաշինարարները վերացրել են:

Ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից և երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter