HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փոլիսի Ֆորում Արմենիա». «Դադարեցնել ֆինանսավորել Հայաստանը կառավարող ռեժիմը»

«Փոլիսի Ֆորում Արմենիա» կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Փոլիսի Ֆորում Արմենիա»-ն Հայաստանի կառավարության կողմից վերջերս 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ եվրապարտատմոսերի թողարկումը դիտարկում է որպես անպատասխանատու և երկրի համար վնասակար   

Հայաստանն իրեն նետել է լրջագույն վճարային հաշվեկշռի ճգնաժամի մեջ: Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումներից գերկախվածության, փոխարժեքի բավարար արժեզրկում թույլ չտալու և արտարժույթի շուկայում շարունակաբար իրականացվող ինտերվենցիաների հետևանքով դրամը էականորեն արժևորվել է, հանգեցնելով մրցունակության լուրջ կորստի, իսկ Կենտրոնական բանկի արտաքին պահուստները զգալիորեն նվազել են: Ընդհանուր տնտեսական ակտիվությունը, այդ թվում՝ արտահանումը, վերջին ամիսների ընթացքում զգալիորեն դանդաղել է, արդյունքում՝ արագորեն վատթարանում են ֆիսկալ պայմանները:   

Հայաստանի տնտեսությանը սպառնացող փլուզումից փրկելու համար անհրաժեշտ են խորքային բարեփոխումներ: Թանկ արտաքին վարկային միջոցները ծախսելով ճգնաժամից դուրս գալու մարտավարությունը ընդամենը կհետաձգի անխուսափելին՝ հանգեցնելով սպառողների, բանկերի և պետական հաշվեկշռի ավելի խոշոր կորուստների: Ռեժիմի ձգտումը՝ մինչև Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը՝ 2015 թ․ ապրիլի 24-ը, խուսափել տնտեսական քաղաքականության որևե փոփոխություններից, լրջագույն հետևանքներ կունենա պետության և նրա բնակչության համար, որի մի զգալի մասն արդեն իսկ ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում: 

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և կապիտալի շուկայի մասնակիցներին դադարեցնել ֆինանսավորել Հայաստանը կառավարող ռեժիմը՝ հաշվի առնելով միջոցների յուրացման ակնհայտ ապացույցները և աղետալի տնտեսական և սոցիալական քաղաքականությունը, որ իրականացնում է Հովիկ Աբրահամյանի ոչ կոմպետենտ և կոռումպացված կառավարությունը: Հայաստանի ապագա ժողովրդավար կառավարությունները բոլոր հիմքերը կունենան՝ կուտակվող այս պարտքերը համարելու ոչ լեգիտիմ և հրաժարվելու դրանց վճարումից: 

Մեկնաբանություններ (1)

raf
The question is what are the PFA guys doing in US? They are educated and they claim they know how to change the current situation in Armenia. So move back to your country and form a political party, there is no doubt that you will receive significant support from EU and US as well.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter