HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2014-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 11.3 %-ով աճել է

2014 թվականին Հայաստան է ժամանել ավելի քան 1 մլն 203 հազ. զբոսաշրջիկ: 2013 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 11.3 %-ով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների, 2014-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 31.4 %-ը ԱՊՀ երկրներից են, 30.1 %-ը` ԵՄ երկրներից և 38.5 %` այլ երկրներից:

ԱՎԾ-ի տվյալներով՝ նախորդ տարի Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնել է մոտ 1 մլն 200 հազ. մարդ: Այս ցուցանիշը 2013-ի համեմատ աճել է 10.9 %-ով:

Հայաստան ժամանած զբոսաշրջիկներից մոտ 165 հազարը տեղավորվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, իսկ մնացածը՝ բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն:

Սեդա  Հերգնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter