HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կապանում բրուցելոզի տարածման խնդիրն առաջացել է ուղեկցող փաստաթղթերի տրամադրման փուլում»

Մարտի 13-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ստացել էր ահազանգ, որ Կապան քաղաքի բժշկական կենտրոնում թվով 15 քաղաքացի բուժվում է բրուցելոզ հիվադության նկատմամբ և, որ դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով, ՀԿ աշխատանքային խումբը կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի գլխավորությամբ մեկնել է Կապան քաղաք՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին, պարզելու՝ ինչն է հանդիսացել վարակի պատճառ, ինչ աշխատանքներ են իրականացվել պատկան մարմինների կողմից, ինչու խնդիրը չի բարձրաձայնվել: 

ՀԿ-ից տեղեկացնում են, որ աշխատանքային խումբն ինչպես հանդիպել է հիվանդներին, խոսել բժշկի հետ, պարզել, որ բոլորը հանդիսանում են «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցի աշխատակիցներ, այնպես էլ պարզել, որ նշյալ սպանդանոցում աշխատել է թվով 47 աշխատակից, որոնցից այդ պահին հետազոտվել էին միայն 18-ը, այն էլ բժշկի հորդորով՝ ինքնակամ ներկայանալով հիվանդանոց: Խումբը եղել է սպանդանոցում՝ ծանոթացել մորթի պայմաններին, ինչպես նաև տնտեսություններում, որտեղ իրականացվել են վակցինացման աշխատանքներ և պարզել, որ որոշ դեպքերում անհնար է տարբերակել վակցինացված կենդանուն չվակցինացվածից: 

Ձեռք բերելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ աշխատանքային խումբը վերադարձել և աշխատանքները շարունակել է Երևանում:

«Ցավոք, մտահոգող ոչ բոլոր հարցերի պատասխանները կարող էին պարզվել ՀԿ կողմից, մասնավորապես, թե ինչու խնդրի մասին չի բարձրաձայնվել պատկան մարմինների կողմից, ինչի պատասխանը, ի դեպ, մինչ օրս չի տրվել: Իսկ հիմնական հարցի պատասխանը, թե ի վերջո ինչն էր հանդիսացել վարակի պատճառ, կարող ենք տալ միայն վարկածի տեսքով, որի հերքումը կամ հիմնավորումը հնարավոր է միայն պատկան մարմինների համապատասխան ուսումնասիրություններից հետո: Փաստաթղթային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քանզի մորթն իրականացվել է սանիտարական պայմաններում և համապատասխան ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ, խնդիրն առաջացել է ուղեկցող փաստաթղթերի տրամադրման փուլում, իսկ մորթի նպատակով կենդանիները տեղափոխվել են տարբեր մարզերից և դժվար է պնդել, թե որ խմբաքանակում է եղել խնդիրը, սակայն  վերջին 3 ամիսների ընթացքում իրականացվել է թվով 10.219 գլուխ մանր եղջերավոր կենդանու մորթ, որից 6032-ը՝ մոտ 60 տոկոսը, եղել է Սյունիքի մարզից, որտեղ իրականացված վակցինացման աշխատանքներից հետո դժվարությամբ կամ անհնար է տարբերակել հիվանդ կենդանուն վակցինացված կենդանուց:

Պատկան մարմինների կողմից մինչ օրս չկա նաև հայտարարություն՝ արդյոք, ի վերջո հետազոտվել են սպանդանոցի մյուս աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները, նոր հիվանդներ են հայտնաբերվել են, թե ոչ»,- հայտնում է կազմակերպությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter