HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ծառայությունների սակագները 3.2 %-ով աճել են

2015 թվականի հունվարին, 2014 թվականի դեկտեմբերի համեմատ, Հայաստանում ծառայությունների սակագները 0,5 %-ով աճել են, իսկ 2014-ի հունվարի համեմատ՝ 3.2 %-ով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), այս տարվա հունվարին նախորդ ամսվա համեմատ գրանցված աճը պայմանավորված է հանգստի կազմակերպման ոլորտում մատուցված ծառայությունների գների 13.9 % աճով, ինչպես նաև՝ բուժսպասարկման (1 %), հանրային սննդի (1.3 %), մշակույթի (0.8 %), իրավական և բանկային (0.5 %), կրթության (0.2 %) ոլորտներում մատուցված և կենցաղային բնույթի (0.8 %) ծառայությունների աճով:

Հունվարին, դեկտեմբերի համեմատ, նվազում է արձանագրվել միայն տրանսպորտի ոլորտում՝ 0.4 %: Իսկ բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագները չեն փոխվել:

Սեդա Հերգնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter