HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվեց Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը

Բրիտանական խորհուրդը և Երևանում բրիտանական դեսպանատունն ամփոփեցին Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքներն ու հայտարարված երեք մրցույթի հաղթողներին:

Փառատոնի շրջանակում «Beeline»-ի հետ համատեղ հայտարարվել էր փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների, «Սիրո լավագույն հաղորդագրություն» և «Սիրո ուժը» լուսանկարների մրցույթները:

Փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների մրցույթին ներկայացվել էր 23 աշխատանք: Երեք հաղթող աշխատանքներն ընտրել էր  բրիտանական կինոյի փորձագետ Քրիստին Բարդսլին (ՄԹ): Հաղթող ճանաչվեցին Հրաչյա Հակոբյանի («Նմանակման խաղ»), Սրբուհի Աչոյանի («Անտեսանելի կինը») և Զինա Գրիգորյանի («Վիրունգա») աշխատանքները:

«Սիրո լավագույն հաղորդագրություն» մրցույթը հայտարարվել էր «Beeline»-ի կողմից: Ներկայացվել էր 126 հաղորդագրություն: Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեցին առավելագույն քվե հավաքած մասնակիցներ՝ ՀայկՄարգարյանը, ՍամվելՎարդանյանը, ԱննաԱնդրեասյանը և Լուսինե Մեհրաբյանը, ովքեր «Beeline»-ի կողմից պարգևատրվեցին Beeline Smart հեռախոսներով, իսկ Բրիտանական խոհուրդը Սուսաննա Հարությունյանին, Անի Ամիրխանյանին և Լևոն Եսայանին տրամադրեց խրախուսական մրցանակներ: 

«Սիրո ուժը» լուսանկարների մրցույթին ներկայացվել էր 106 հեղինակային լուսանկար: Հաշվի առնելով  գաղափարի յուրահատկությունը և լուսանկարի մասնագիտական կատարումը` մրցույթում հաղթող ճանաչվեց երեք մասնակից` Մերի Բայաթյանը, Քրիստինա Դանիելյանը և Ռաֆայել Մելիք-Իսրայելյանը: Հաղթողներին ընտրեց լուսանկարիչ Կարեն Միրզոյանը:Իսկ Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրենի մրցանակին արժանացավ Տաթևիկ Զադոյանը, ով պարգևատրվեց Beeline Smart հեռախոսով։

«Նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել փառատոնի կազմակերպիչներին՝ Բրիտանական խորհուրդին և Երևանում բրիտանական դեսպանատանը, որոնց հետ մենք արդեն համագործակցում ենք բավականին երկար ժամանակ՝ դարձնելով մարդկանց կյանքն էլ ավելի լավը։ «Beeline»-ի անունից շնորհավորում եմ մրցույթների հաղթողներին, ովքեր իրենց աշխատանքներով մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ունենք բանիմաց և շնորհալի երիտասարդներ, և որ համատեղ ջանքերի և մեր աջակցության շնորհիվ մենք կկարողանանք օգնել նրանց հասնել նորանոր բարձունքների»,- նշեց Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ոգևորիչ է տեսնել, որ փառատոնը յուրաքանչյուր տարի հետաքրքրում է առավել մեծ թվով հանդիսատեսի: Այս տարի փառատոնի հանդեպ հետաքրքրությունը մեծ էր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն մեր մշակութային կյանքում»,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 14-ին, իսկմարզերում՝ մարտի 5-ին, որի ընթացքում ներկայացվել են 7 գեղարվեստական և մեկ վավերագրական ֆիլմ: Ավելի քան 8000 հանդիսատես հնարավորություն ունեցավ մասնակցելու ցուցադրություններին:

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է «Beeline»-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը: 

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, «Լայմ», «Շողակաթ» հեռուստաընկերությունները եւ Հանրային ռադիոն, «Ռադիո Վանը», «Ռադիո Հայը», «Ռադիո FM 105.5»-ը, «Ավտոռադիո FM 89.7»-ը, «Իմ ռադիո FM 103.8»-ը եւ «Ռադիո Երեւան FM 101.9»-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter