HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 173 հազար դրամ է

2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 173 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը 11 %-ով աճել է:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)` հունվար-փետրվարին պետական հատվածում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 155 հազար դրամ, իսկ մասնավոր հատվածում աշխատողներինը՝ 199 հազար:

Իսկ 2014 թվականի տարեկան տվյալներով՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 171 հազար դրամ:

Սեդա Հերգնյան

Մեկնաբանություններ (4)

Никон
а кавовы минимальные зарпллата и пенсия в Армении,?
hay
Can HETQ put a list of salaries what are payd in armenia in defferent sectors/positions ? would be very interesting
Աննա
Կարծես ոչ ոք չի հավատում այս թվերին, բոլորը սուտ են համարում, և իսկապես, վիճակագրական հանցանք է ներկայացնել զուտ միջին (average) ցուցանիշ այն պայմաններում, երբ ասենք մի քանի հաստատություններում շատ քչաթիվ բարձր օղակի աշխատողների յոթնիշ կամ ութնիշ աշխատավարձերի հաշվին (մրցունակության հիմնադրամի տնօրենի՝ 6մլն աշխատավարձը, ասում են՝ ժամանակին ԶՊՄԿ տնօրեն մաքիսմը ամսական 30 մլն աշխատավարձ ուներ), զուտ թվաբանական միջին՝ առանց հաշվի առնելու ծայրահեղությունները։ Նորմալ վիճակագրագետները վաղուց կհաշվարկեին ոչ թե զուտ թվաբանական միջին աշխատավարձը, այլ ՄԵԴԻԱՆԱՆ (median), որը շեղումները բաց կթողներ ու ցույց կտար իրական պատկերը։ Տարրական մակարդակի վիճակագրական գիտելիքներ են պետք, սակայն ԱՎԾն կարծես տարրական կրթություն էլ չունենա, պահանջում եմ, որպեսզի ներկայացնի մեդիան ամսական անվանական աշխատավարձի թիվը։
Рузанна
Пощадите чувства простого народа не публикуйте эти горе цифры

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter