HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի վարչապետը պարգևատրել է ջրային համակարգի պատասխանատուներին

Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին ընդունել է հանրապետության ջրային համակարգի մի խումբ աշխատակիցների՝ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ:

Շնորհավորելով ոլորտի աշխատակիցներին հիշարժան օրվա առթիվ՝ վարչապետն անդրադարձել է մարդու կյանքում և բնության մեջ ջրի կենսական նշանակությանը: Ա. Հարությունյանը կարևորել է վերջին տարիներին ջրային համակարգում արված մեծ ներդրումները և աշխատանքը, որոնց արդյունքում թե՛ խմելու, թե՛ ոռոգման նոր ջրագծերի կառուցման ուղղությամբ հաջողություններ են  ձեռքբերվել:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ոլորտի պատասխանատուները պարտավոր են իրենց  ամենօրյա աշխատանքով բարձրացնել համակարգի կառավարման որակը, իսկ հետագայում՝  աշխատել կառավարման առավել  արդյունավետ մոդելի ձևավորման ուղղությամբ: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ իրականացվելիք խոշոր նախագծերը համակարգը դարձնելու են առավել կայուն և արդյունավետ:

Հանդիպմանը, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում ունեցած  երկարատև արգասաբեր գործունեության համար և ջրի համաշխարհային օրվա առթիվ, մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Արցախի Հանրապետության վարչապետի հուշամեդալով և պատվոգրերով:

Արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, ջրային համակարգի բոլոր աշխատակիցների անունից, շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ ջերմ ընդունելության և պարգևների համար: Նա հավաստիացրել է, որ այսուհետ ևս համակարգի աշխատակիցներն իրենց գործն անելու են մեծ պատասխանատվությամբ ու եռանդով, մանավանդ որ ոլորտը գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում, և դրանում մեծ ներդումներ են կատարվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter