Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում մարտի 26-ի գիշերը արևելյան շրջաններում, 29-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին առանձին հատվածներում` ինտենսիվ:
26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան` 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 26-28-ին կբարձրանա 4-6 աստիճանով, 29-30-ին նույնքան կնվազի:
Երևանում մարտի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Առավել մանրամասն՝ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել