HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրուցելոզը տեղայնացվել է. 19 հիվանդից 18-ը դուրս են գրվել

Սյունիքի մարզի Կապան քաղաքից մարտի 5-ին տեղեկատվություն ստանալով, որ 6 անձ բրուցելոզ հիվանդությանը բնորոշ ախտանշաններով դիմել է բժշկական օգնության` ՀՀ առողջապահության նախարարությունը տեղում համաճարակաբանական հետազոտություններ է իրականացրել։ Այս մասին հայտնում են ԱՆ-ից: Պարզվել է, որ բոլոր հիվանդներն աշխատել են Կապանի գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցում: Գյուղատնտեսության նախարարության և Սյունիքի մարզպետարանի հետ ճշգրտվել էսպանդանոցի աշխատակիցների ցանկը լաբորատոր հետազոտությունները և բուժումը կազմակերպելուհամար:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կազմակերպվել են բոլոր աշխատակիցների լաբորատոր հետազոտությունները, հայտնաբերվել է 19 հիվանդ։ Նրանց բուժումն իրականացվել է պետական պատվերի շրջանակում, ապահովվել ենանհրաժեշտ դեղով: Այսօրվա դրությամբ Կապանի բժշկական կենտրոնում բուժում է ստանում մեկ հիվանդ: Մյուսներն առողջացումով դուրս են գրվել հիվանդանոցից:

Հիվանդներից մեկի մոտ վարակաբանի կողմից կասկածվել է սիբիրյան խոց հիվանդությունը, որը ևս մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից: Անմիջապես տեղում կազմակերպվել է նմուշառում, որը տեղափոխվել Երևան` ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, որտեղ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հիվանդությունը ժխտվել է:    

Համապատասխան կառույցների կողմից ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ բրուցելոզ հիվանդությունը տեղայնացվել է: Իրավիճակը վերահսկելի է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter