HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առողջապահության նախարարը դարձյալ արդարացնում է ալյուրի հարստացումը

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին արդարացված համարեց ալյուրի հարստացման ծրագիրը:

Պատասխանելով ալյուրի հարստացման վերաբերյալ ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցին՝ առողջապահության նախարարը նշեց, որ ոլորտում ուսումնասիրություններ են կատարվել, և պարզվել է, որ 2000 թ. վերարտադրողական տարիքի կանանց 12 տոկոսի և նախադպրոցային տարիքի երեխաներից մինչև 24  տոկոսի մոտ գրանցվել է սակավարյունություն: 

Ըստ Արմեն Մուրադյանի՝ 2005 թ. առաջին ցուցանիշը կրկնապատկվել է. վերարտադրողական տարիքի 25 տոկոս կանանց մոտ արձանագրվել է սակավարյունություն, իսկ նախադպրոցական տարիքի երեխաների դեպքում՝ 37 տոկոսի մոտ:

Նախարարն ասաց, որ Հայաստանում տարեկան 700 երեխա ծնվում է տարբեր տեսակի արատներով, որից 80-ը՝ նյարդային խողովակի լուրջ արատներով, ինչը բերում է հաշմանդամության ողջ կյանքի ընթացքում:

Արմեն Մուրադյանի խոսքերով՝ այս ամենը ֆոլաթթվի պակասի հետևանք է:

Տարբեր երկրներ տարբեր ձևով են լրացնում «բացը»: Ա. Մուրադյանը նշեց, որ հարստացման եղանակով գնացել են 82 երկիր: Հարստացվում է ոչ միայն ալյուրը, այլև հյութը, կաթնամթերքը, տարբեր տեսակի սննդամթերքները:  Հայաստանում նպատակահարմար և ծախսարդյունավետ են համարել ալյուրի հարստացումով խնդիրը լուծելը, որովհետև «հնարավոր է կիրառել կենտրոնացված մոտեցում»:

Պատգամավոր Իշխան Խաչատրյանը հետաքրքրվեց` իսկ հնարավո՞ր է հացի թանկացում: Նախարարը բացասական պատասխան տվեց: Ըստ նրա՝ տարեկան կտրվածքով, մեկ հոգու հաշվով, հացը կարող է թանկանալ ընդամենը 200 դրամով:

Մեկնաբանություններ (3)

off your mind and hands from my bread
նախարարը ինչու է լռում այն մասին, որ երկաթը կուտակվում է լյարդում և առաջացնում ահավոր մահացու հիվանդություններ... հետո էլ հետազություններ են անելու, որ այդ ավելի մեծ թվերը բացահայտեն... հո ազգի վերջը տալու համար պայքարող տգետների մրցում չի՞; սակավարյունությունը, ինչպես ցանկացած հիվանդություն, ԱՆՀԱՏԱԿԱՆ բուժման է ենթակա, ոչ թե մասսայական պարտադիր միջոցառում է....
SIS
Ինչպես կարելի է միանալ այս ագնանվեր նախաձեռնությանը, հասարակական վայրերում, կամ օնլայն համացանցում, խնդրում ենք օգնեք գտնել ու միանալ. «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք է անցկացնում ընդդեմ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի ընդունման, որին արդեն իսկ միացել են 900 քաղաքացիներ:
անհավատ
Պետք է հասկանալ որ դրանք իրենց էշը քշելու են այնքան, մինչեւ փետով գլխներին տվող չլինի ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter