HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազագային առևտրի ծավալների մեծ անկում է գրանցվել

Դեռևս մարտի սկզբին «Maersk» հայտնի բեռնափոխադրող ընկերության ղեկավար Սորեն Սկոունը (Soren Skou) նախազգուշացրել էր միջազգային առևտրի ցուցանիշների նվազման մասին: Նա նշել էր, որ Չինաստանի, Ռուսաստանի և Բրազիլիայի տնտեսությունների ցուցանիշների նվազման ֆոնի վրա միջազգային առևտրի ցուցանիշը 4 տոկոսով ցածր է լինելու նախորդ տարիների համեմատ:

Սորեն Սկոուն հայտարարել էր. «Տնտեսական աճը շարունակում է մնալ «թոշնած», որը բացասական է  անդրադառնում մեր ոլորտի վրա: Եվրոպական երկրների տնտեսությունը շարունակում է մնալ թույլ: Ռուսաստանի, Չինաստանի և Բրազիլիայի տնտեսությունները նախկինում գրանցել էին աճի բարձր տեմպեր, այժմ այդ զարգացումը դանդաղել է: Միակ լուսավոր պատկերը ԱՄՆ-ում է, բայց այստեղ նույնպես առանձնահատուկ ոչինչ չկա»:

Այժմ այս խոսքերը ձեռք են բերում ավելի կոնկրետ իմաստ, քանի որ արդեն կան հաստատող թվեր:

«CPB Netherlands Bureau for Economic Policy Analysis» տվյալների համաձայն` համաշխարհային շուկայի ցուցանիշները հունվարին` դեկտեմբերի համեմատ, նվազել է 1,4%-ով, որը մաքսիմալ անկում է 2011 թվականից ի վեր:

Ահա թե ինչ է ասվում ընկերության հաշվետվության մեջ. «Նախնական տվյալներով` համաշխարհային շուկայի ցուցանիշները կնվազեն 1,4%- ով, իսկ դեկտեբեր ամսվա աճը վերանայվել է դեպի ավելացում` մինչև 1,3%: Զարգացող տնտեսություններում խոշոր անկում է գրանցվել արտահանման ոլորտում: Անկում գրանցվել է գրեթե բոլոր ամենախոշոր զարգացող շուկաներում, իսկ ամենմեծ անկումը նկատվում է Ասիայում: Զարգացած տնտեսություն ունեցող երկրներում արտահանման աճը նույնպես դանդաղել է, միևնույն ժամանակ շարունակել է դրական մնալ` Ճապոնիայում և եվրագոտում: Արտահանման նվազումը հավասարաչափ է եղել ` զարգացած և զարգացող տնտեսություն ունեցող երկրներում»:

Այս ամենը հաստատվել է նաև Չինաստանի տնտեսական ակտիվության ինդեքսով, որը նվազել է 50 միավորով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter