HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հրանտ Բագրատյան. «Գնացեք, ձեր ղեկավարությանը ասեք՝ գնում ենք հաստատ կործանման»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հատկապես ընդդիմադիր պատգամավորները երեկ բուռն քննարկում ծավալեցին: Ազգային ժողովում նույն «մթնոլորտը» նաև այսօր է:

Հրանտ Բագրատյանը նախ քննադատեց  երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը՝ ցույց տալով, որ ռեալ քայլեր չեն արվում՝ տնտեսությունը կործանումից փրկելու համար:

«Գնացեք ձեր ղեկավարությանը ասեք՝ գնում ենք հաստատ կործանման:  Մարում է հանրապետությունը: Արդեն 10 տարի է հանրապետությունը ՀՆԱ-ով նստած է 10 մլրդ դոլարի վրա, այս ձևի կատարողների պատճառով»,- նայելով տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի կողմը` ԱԺ ամբիոնից հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Նա կոչ արեց պատժել մեղավորներին, ովքեր այս վիճակին են հասցրել երկիրը:

«Այսօր պատժեք կուտակայինի հեղինակներին, բա ինչու՞ ներդրումները չավելացան, ի՞նչ եղավ այս պետությունը, ու՞ր են գնացել այդ փողերը, ինչի՞ էիք տանում: Կամ այն մարդիկ, ովքեր կանգնում ասում են՝ վերջապես հայտնվեցինք Մաքսային միությունում, 170 միլիոնանոց շուկա ստացանք: Նման բաներ մի ասեք: Իսկ ո՞վ ասաց, որ մինչ այդ այդ 170 միլիոնանոց շուկան չունեիք, ազատ առևտրի ռեժիմով աշխատում էիք, աշխատեիք, էլի: Անցել ենք Մաքսային միություն, նույն ձևի մաքսազերծում եք»,-ավելացրեց Հրանտ Բագրատյանը:

Մեկնաբանություններ (1)

hasmik
կործանվում է կործանվի, միայն կաղին ուտեմ գիրանամ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter