HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բեկոր» ընկերությունը կներմուծի 1000 տոննա պայթուցիկ նյութ

«Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստան կներմուծի 1000 տոննա արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութ (Էմուլսիոն պայթուցիկ): Կառավարության այսօրվա նիստում համապատասխան որոշում է կայացվել, ինչի շրջանակներում էլ մի շարք գերատեսչությունների հանձնարավել է ներմուծվող արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութի ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը: Պայթուցիկ նյութը կներմուծվի Հայաստան մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը:

Որոշման նախագիծը կառավարություն է ներկայացրել բնական ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Որոշման համաձայն, էկոնոմիկայի նախարարությունը «Բեկոր» ընկերությանը տրամադրվելու է արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութի ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագիր:

Համաձայն որոշման հիմնավորման` պայթուցիկ նյութի ներկրումը նպատակ ունի ապահովելու ընդերքօգտագործման ոլորտում իրականացվող  աշխատանքների կատարումը: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, և ինչ ծրագրի համար է ներկրվում պայթուցիկը, որոշման մեջ գրված չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter