Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Միհրան Պողոսյանի ներմուծած բանանի ծավալներն աճել են



ՀՀ Ազգային ժողովում այսօր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստան ներկրվող բանանի թեմային: Պատգամավորը նշեց, որ «ողջ Եվրոպայում բանանը վաճառվում է 500, 600 «քարը տրաքի»՝ 700 դրամին համարժեք գնով, Հայաստանում ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը, Սերժ Սարգսյանի «դաբրո»-ով, ձեռքը դրել է բանանի շուկայի վրա ու ասում է՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է»: Հայաստանում, սակայն, բանանը 700 դրամից բարձր արժեք ունի: 

«Ու այս ֆոնին մարդը հայրենասեր է, պատկերացնո՞ւմ եք: ԴԱՀԿ-ի նոր կատարողներին տանում է Ծիծեռնակաբերդ, շարում ու երդվեցնում է, որ «մենք հանուն հայրենիքի»... Էդքան հայրենասեր եք, թողեք մարդիկ Հայաստանում ապրեն, թողեք բիզնես անեն, ամեն օր գրպանները մի մտեք երեխեքին, էդ երեխեքի ծնողներին թալանեք, էդքան հայրենասեր եք, մի նենց արեք՝ մարդիկ ստեղից փախնեն»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հիմա տեսնենք, թե որքան բանան է ներկրում մենաշնորհ ունեցող Միհրան Պողոսյանը Հայաստան:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականին Հայաստան է ներմուծվել 12 058 տոննա բանան: Քանի որ բանանի արտահանում չի գրանցվել, հետևաբար ամբողջ ծավալը սպառվել է երկրում:

Բանանի արտահանման ծավալները, սկսած 2010 թվականից, աճում են: 2014-ին ավելի քան 2000 տոննա ավել բանան է ներկրվել, քան 2013-ին: Վերջին հինգ տարում բանանի գրեթե նույնածավալ ներմուծում արձանագրվել է նաև 2012-ին. ներմուծվել է 12500 տոննա բանան: 

Թե ինչպես էր Միհրան Պողոսյանը բանան ներմուծել մինչ 2009թ., այնուհետև իբրև բանանի յուղ արտահանել Բահամյան կղզիներ՝ շրջանցելով մաքսային վճարները, «Հետքն» արդեն անդրադարձել է: Այդ գործարքների արդյուքնում Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին» ՍՊԸ-ն պետությանը չէր վճարել շուրջ 1.5 մլն դոլար: 

Բանան արտահանող
Հայաստանը

Բանանային պատմություն բանանային Հայաստանում


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. անբանանյան09:36 - 29 մարտի, 2015
հայերեն է՝ բանանս պիտի ուտեք - եւ վերջ!
2. ashot12:17 - 30 մարտի, 2015
Ինչու եք զարմանում? Իսկ ուրիշ բիզնես անելու խելք ունեն? Հազիվ էժանով ներմուծել և թանկով վաճառել, այդքան է իրենց խելքի չափը և բիզնեսի մասին պատկերացումները Ինչ որ բան արտադրել, հահահա դա իրենց խելքի բանը չէ: Եվ իրենք էլ են դա հասկանում Միակ ՞բիզնեսը՞ որ կարողանում են դա է - ոչ ոքի չթողնեն, որ բանան ներմուծի, միայն իրենք ներմուծեն և հարստանան: Ու վերջ, առեվտուրից և բոշայությունից բացի ուրիշ ոչ մի բանի խելք չունեն: Դրա հետևանքով սահմանում զոհեր ենք տալիս: Եկեք ի սրտե ցանկանանք, որ սահմանի զոհվածների փոխարեն լինեն իրենց երեխաները
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ