HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսպանացի մրցավար Դավիդ Բորբալանը կսպասարկի Ալբանիա-Հայաստան հանդիպումը

Մարտի 29-ին Ալբանիայի Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Ալբանիա-Հայաստան հանդիպումը:

Խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը՝ Դավիդ Ֆեռնանդես Բորբալանի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Ռաուլ Կաբաներո Մարտինեսը և Ռոբերտո Դիաս Պերես Դել Պալոմարը: Չորրորդ պաշտոնյան է Խորխե Կանելո Պրիետոն, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կառլոս Կլոս Գոմեսը և Պեդրո Պերես Մոնտերոն:

Դավիդ Ֆեռնանդես Բորբալանը 2011 թ. սպասարկել է Հայաստանի գավաթի խաղարկության «Շիրակ»-«Միկա» եզրափակիչը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter