HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը բնակարան է նվիրաբերել Շիրակի մարզպետի տեղակալին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Շիրակի մարզպետարանի աշխատակազմ»  պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Գյումրի քաղաքի Անի թաղամասի 59 շենքի՝ ընդհանուր 63.13 քմ. մակերեսով և 11.497.109 դրամ սկզբնական արժեքով բնակարանը նվիրաբերել փաստացի տիրապետող Սեյրան Պետրոսյանին: Վերջինս Շիրակի փոխմարզպետն է:

որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Շիրակի մարզպետը պետք է ապահովի բնակելի տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, տարածքի  նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը:

Կառավարությունը «բարեհոգի» է գտնվել և նվիրաբերման հետ կապված  գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերի իրականացումը թողել է փոխմարզպետի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter