HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգություն» խմբակցությունը առաջարկներ է արել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ձևավորման վերաբերյալ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկներ է ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ձևավորման վերաբերյալ, որոնք ներկայացնում ենք ստորեւ:

«Երկրի զարգացումն ապահովելու համար կարևորագույն պայման է արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման համար գործուն ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը: Մեր խորին համոզմամբ այն կարող է լինել արդյունավետ, եթե այն ձևավորվի որոշակի սկզբունքների հիման վրա, որպեսզի չկրկնի նախկինում ձևավորված նույնանման հանձնաժողովների սխալները: Մեր առաջարկություններն են.

  1. Խորհրդի ղեկավար օղակում պետք է ընդգրկված լինեն ինչպես պետական, այնպես էլ ընդդիմադիր ու քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խորհրդի անդամներ: Խորհրդի նախագահությունը պետք է իրականացվի ռոտացիոն սկզբունքով` պետական, ընդդիմադիր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ սկազբունքով,
  2. Խորհրդում ընդգրկվելիք հասարակական կազմակերպությունները պետք է ունենան զգալի ներկայություն (5 ներկայացուցիչ),ովքեր պետք է խորհրդի մյուս անդամների հետ ունենան հավասարազոր քվեարկելու իրավունք: Քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչները պետք է ներկայացնեն առնվազն 3-4 տարվա հակակոռուպցիոն արդյունավետ գործունեություն իրականացրած հասարակական կազմակերպություններ կամ միություններ, 
  3. Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը պետք է ունենա ոչ միայն խորհրդատվական գործառույթ, այլև օժտված լինի իր գուծունեության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա պետական կառավարման մարմիններին դիմելու և համապատասխան գործ հարուցելու պահանջով հանդես գալու իրավունքներով,
  4. Ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մշտական, վճարովի հիմունքներով գործող աշխատակազմ,
  5. Աշխատակազմում պետք է գործի փորձագիտական խումբ,
  6. Խորհրդին առընթեր ստեծված հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմում աշխատելու նպատակով հրավիրվածները պետք է աշխատեն վճարովի հիմունքներով,
  7. Առնվազն 3 ամիսը մեկ անգամ աշխատակազմի փորձագիտական խումբը և մոնիտորինգի հանձնաժողովը համատեղ պետք է Խորհրդին ներկայացնեն տվյալ ժամանակահատվածում իրենց գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույց,
  8. Խորհուրդը պետք է սերտորեն համագործակցի այլ պետական կառավարման մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարելու գործառույթ ունեցող կամ այդ նպատակով ստեղծված կառույցների հետ:

Այս առաջարկություններն ընդունելու դեպքում «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստ է քննարկել և իր մասնակցությունը բերել հանձնաժողովի ձևավորմանն ու աշխատանքների կազմակերպմանը»:

 

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter