HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոտ 2 մլն-ոց ֆուրշետային ծառայություններ՝ Էստոնիայի պատվո հյուպատոսի ընկերությունից

Երևանի քաղաքապետարանը նախորդ տարի հոկտեմբերի 3-ին՝ Ուսուցչի տոնի առթիվ,  հյուրասիրություն է կազմակերպել քաղաքապետարանի մեծ ճեմասրահում 400 հոգու համար:  Հյուրասիրությունն արժեցել է  1.938.276 դրամ: Ծառայության գնման պայմանագիրը կնքել է «Արիես Քեյթրինգ Սերվիս» ՍՊԸ-ի հետ: Այս նույն ընկերությունը ծառայություն է մատուցել նաև դեկտեմբերի 25-ին՝ Նոր տարվա առթիվ, 350 հոգու համար: Ըստ կնքված  պայմանագրի՝ հյուրասիության  կազմակերպման, սպասարկման, ձևավորման, սննդի տրամադրման համար քաղաքապետարանը պարտավորվել էր վճարել 1.722.636  դրամ: Հետաքրքիր զուգադիպությամբ «Արիեսի» շեֆ-խոհարարի անունն Արմեն Աշոտյան է:

Իրավաբանական անձանց պետռեգիստրի տվյալներով՝ «Արիես Քեյթրինգ Սերվիս» ընկերությունը 2003-ին հիմնադրվել է «Արիես» ՍՊԸ-ի կողմից, որի գործունեությունը, ըստ ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգի, ներկայում դադարեցված է: Նշված, ինչպես նաև «Արիես լանչ», «Արիես լիբեր», «Արիես Ավետիք տուրզ» (այս վերջինը լուծարված է) ՍՊԸ-ների տերը ՀՀ-ում Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանն է, որն այդ աշխատանքին է 2002 թ.-ից: Հյուպատոսի գրասենյակի հասցեն համընկնում է «Արիես Քեյթրինգ Սերվիս»-ի հասցեին:

«Արիես Քեյթրինգ Սերվիս»-ը մատուցում է սննդի սպասարկման (ֆուշետ, ճաշկերույթ) ծառայություններ: «Արիես լիբեր»-ը կազմակերպում է կոնֆերանսներ և զբոսաշրջային այցելություններ: Իսկ «Արիես լանչ»-ը ռեստորանային ցանց է:  

Էստոնիայի պատվավոր հյուպատոսի սննդի սպասարկում իրականացնող ընկերության պատվիրատուները բազմաթիվ պետական կառույցներ են: Ընկերության կայքէջի համաձայն՝ դրանցից են Ազգային ժողովը, կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը, գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը, Մայր Աթոռ սբ. Էջմիածինը, Կենտրոնական բանկը, Հանրապետական կուսակցությունը, մի շարք դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ, տեղական ու արտասահմանյան ընկերություններ:

Ընկերությունը արտագնա ճաշկերույթներ է կազմակերպում տարբեր վայրերում, օրինակ՝ Գառնու հեթանոսական տաճարի տարածքում: Այդպիսին եղել է, մասնավորապես, 2012-ի ապրիլին: Գառնիում ճաշկերույթներ անցկացնելու «սիրահարներից է» Կենտրոնական բանկը, որն այնտեղ միջոցառումներ է կազմակերպել 2011, 2012, 2014 թթ.: Հիշեցնենք, որ «Զվարթնոց» տաճարի տարածքում անցյալ տարի կազմակերպված «կորպորատիվ փարթիից» հետո հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացավ նման միջոցառումների շուրջ:    

Լուսանկարները՝ Ա. Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից և «Արիես Քեյթրինգ Սերվիս»-ի կայքից  

Մեկնաբանություններ (2)

Լարիսա Մովսիսյան
Կարդացի հոդվածը և շատ զարմացած-զայրացած եմ: Ում պատվերն է կատարում հոդվածագիրը, ինչ նպատակ է հետապնդում: Հա, մատուցվել են ծառայություններ մեկ մարդու կտրվածքով 5000 դրամի, հա, ունենում են բազմաթիվ պատվերներ, հա, նաև Կառավարությունից: Ուրեմն, միգուցե լավ են աշխատում, բարձրորակ ծառայություններ են մատուցում? Գներն էլ մատչելի են? Հայաստանում մի քանի կիրթ ու գրագետ մարդ է մնացել, ում դեռևս հաջողվում է այս երկրում բիզնես անել, եկենք դրանց էլ դուրս անենք, մնան միայն անգրագետ օլիգարխները: Սրան ենք արժանի?
ՀԱՅՈՒՀԻ
Լարիսա Մովսիսյան, դուք դգիտե՞ք, որ միայն ձեր ասած անգրագետ օլիգարխները կարող են նման ճոխ հյուրասիորությւոններ կազմակերպել՝ ժողովրդից գռփած փողերով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter