HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաբան Հարություն Մովսիսյան. «Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծում կան լուրջ թերություններ».

Համահայկական բնապահպանական ճակատը տարածել է մասնագիտական վերլուծություն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ, որն իրականացրել է երկրաբանական գիտությունների թեկանածու, դոցենտ Հարություն Մովսիսյանը: Այն ներկայացնում ենք ստորեւ:

«Ուսումնասիրելով ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ), նախագծային փաստաթղթերն ու դրանց հիման վրա տրված եզրակացությունները, կարող ենք ասել, որ այդ փաստաթղթերը կազմված են ամենայն մանրամասնությամբ՝ փորձելով բաց չթողնել որևէ հարց, որը կարող է ինչ-որ կերպ բացասաբար անդրադառնալ հանքավայրի շահագործման ծրագրի վրա: Ամեն ինչ ծրագրում ներկայացված է և նկարագրված է շրջակա միջավայրի վրա զրոյական ազդեցությամբ:

Այնուամենայնիվ, խորը և մի քանի անգամ ծանոթանալով նախագծային փաստաթղթերին, կարելի է հանդիպել որոշ բացթողումների: Ինչ վերաբերվում է Բնապահպանության նախարարության եզրակացությունների ՇՄԱԳ նախագծերի վերաբերյալ, ապա կարելի է ասել, որ դրանք կարծես թե մակերեսային դիտարկումների վրա արված եզրակացություններ են, որոնք փաստում են նախագծում նշված որոշ հնարավոր դրական կողմեր:

Համաձայն ներկայացված նախագծի, հանքավայրի շահագործումը նախատեսվում է իրականացնել բաց եղանակով, իսկ մեծածավալ հանքաքարից ոսկու կորզումը՝ցիանացման կույտային տարրալվացման եղանակով: Ողջ փաստաթղթային փաթեթում, նախագծողների կողմից նշվում է միայն կույտային տարրալվացման հարթակի (ԿՏՀ) գոյության մասին իր համապատասխան չափերով (մոտ 106 մլնտ) և, բնականաբար, անգամխոսքչկա վերջինումս կուտակված զանգվածի ծավալների և դրանց, որպես հարստապոչեր անվանելու կամ որպես թափոններ ընդունելու մասին:

ԿՏՀ-ում կուտակված ամբողջ զանգվածը թափոն է ևկուտակված է պոչամբարում (թափոնակույտում), որի համար անհրաժեշտ է ունենալկառուցման տեխնիկական պահանջներ, նախագիծ, վտանգավորության դաս ևանձնագիր: ԿՏՀ-ի կառուցման մասին խոսք գնալիս նախագծում նշվում է միայն հատակի վերաբերյալ տեղեկատվություն, իսկ թե ինչպես են կառուցվելու պոչամբարի պատնեշները` ոչինչչկա: ԿՏՀ-ի կառուցման համար, բացառելով վնասակար նյութերի թափանցումը դեպի շրջակա միջավայր, նախատեսված չեն նաև հարթակի հատակում, պաշտպանիչ շերտից ներքև, համապատասխան գրանցման ցուցիչների (датчик) տեղադրումը, որոնց միջոցով կարելի է միայն վերահսկելևիրականացնելմշտադիտարկումներ ԿՏՀ-ից վնասակար նյութերի ներթափանցումը դեպի ՇՄ, ինչպես նաև վերջիններիս օգնությամբ կարելի է կանխել և հետագայում խուսափել մեծ աղետներից: Հարթակների հիմքում շարժի գրանցման ցուցիչները տեղեկատվությունը ժամ առաջ հաղորդելով վերահսկման կայան նպաստում են խոշոր վթարների կանխմանը կամ նրանց ազդեցության նվազեցմանը: Ինչպես հասկանում ենք նման միջոցառումներ ծրագրով նախատեսվածչեն:

Հաջորդ խնդիրը վերաբերում է լեռնահանքային արդյունաբերական համալիրի (ԼՀԱՀ) տարածքի սեյսմիկ ակտիվության գնահատմանը: Համաձայն առկա փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրության, լեռնահանքային արդյունաբերության ողջ տարածքին վերագրվել է ընդհանուր առմամբ միջին աստիճանի սեյսմիկ վտանգ (ՀանքիՎՓՎՀՊ, 2014, էջ 26): Պոչամբարի (ԿՏՀ) կառուցման պատվարի սեյսմիկ շինարարության մասին չի խոսվում կարծես թե նախագծում, և այստեղ հարց է առաջանում, թե ինչպես կարելի է գնահատել վտանգավոր օբյեկտի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և նրա համապատասխանությունը շինարարական նորմերին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, առանց կառույցի շինարարության տեխնիկական նորմերի առկայությանը:

Խոսք է գնում ԿՏՀ 5-6 բալ սեյսմակայունության վերաբերյալ, ինչը, մեր կարծիքով, այդ տարածաշրջանի համար շատ քիչ է հաշվարկված: Համաձայն իրենց իսկ ուսումնասիրությունների (Երկրաշարժի վտանգի գնահատում և սեյսմիկ պարամետրեր, Հաշվետվություն, 2014) ԼՀԱՀտարածքի համարԳԱԱ միջինարժեքները տատանավում են 0.2-0.3 g միջակայքում, երբեմն էլ ավելի բարձր: Համաձայն ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության «ՀՀ Սեյսմիկ շրջանացման քարտեզի», Երևան 1998, Ամուլսարի հանքարդյունաբերական համալիրի տարածքը ընկնում է սեյսմիկ գոտիավորման 0.2-0.3 g ներառյալ հորիզոնական արագացումների դաշտում, որոնց համար սպասվող երկրաշարժերի ուժգնությունն ու ավերվածությունների հետևանքները համապատասխանաբար տատանվում են 8-9 բալիսահմաններում (1):

ԿՏՀ կառուցման և հանքարդյունաբերության ՇՄԱԳ նախագծում հաշվի չի առնվել թափոնների հնարավոր վնասակար ազդեցությունները պայմանավորված բնական աղետներով և/կամ կառուցման, շինարարական նորմերի չպահպանման հետևանքով առաջացած վթարներով, ինչպիսին օրինակ կարող է լինել պատվարների պատռումը: Վերջիններս կարող են իրենց անդառնալի վնասակար ազդեցությունն ունենալ ինչպես մոտակայքում գտնվող բնակավայրերի, այնպես էլ ջրհավաք ավազանի ամբողջ ազդեցության գոտում: Նախագծային փաստաթղթերում, ԼՀԱՀ տեղադիրքը բնութագրելիս, բնակավայրերի հեռավորությունները տրվում են որպես կենտրոն վերցնելով բացահանքը և նրա հեռավորությունը, այնինչ չպետք է մոռանալ, որ ԼՀԱ համալիրում կա նաև առավել մեծ վտանգավորության դաս ունեցող օբյեկտ, ինչպիսին ԿՏՀ-ն է ԱԴՎ կայանով: ԿՏՀ-ն տեղակայված է Ամուլսար լեռան արևմտյան կողմում՝ Գնդեվազից մոտ 1.2 կմ դեպի հարավ, իսկ նախատեսված բացահանքերից 6կմ դեպի արևմուտք: Ընդհանուր խախտված տարածքի տարածման գոտին կազմում է 160հա, որում ներառված են կուտակման ավազանները և ԱԴՎ- Ադսորբցիոն-Դեսորբցիոն Վերականգնում կայանի տարածքը:

Որպես պաշտպանություն ԿՏՀ-ի բնակավայրերից հեռու տեղադրման հանգամանքին, բերվում է Գնդևազ գյուղի բնակավայրի սանիտարական պահպանման գոտին 1.0 կմ շառավղով և ստացվում է, որ ԿՏՀ բնակավայրերից տեղադրված է դեռ մի բան էլ 200 մ-ով ավելի հեռու: Սակայն վերջինս այդքան էլ ճիշտ հաշվարկված չէ, և սանիտարապաշտպանական գոտու չափերն ընտրված են սխալ: 1.0 կմ-ը դա այն գոտին է, որտեղ գյուղի բնակչությունը իրականացնում է իր անմիջական գործունեությունը, իսկ սանիտարապաշտպանական գոտին պետք էր վերցնել գյուղի բուֆերային գոտուց 1.0 կմ հեռու, այլ ոչ թե անմիջապես շենք-շինություններից:

Այսինքն 1.0 կմ-ի փոխարեն գոնե 2.0 կմ այս դեպքում: Սակայն, համաձայն միջազգային նորմերի, որի ընդունմանը մասնակից է նաև ՀՀ, նման կարգի գործունեություն ծավալող օբյեկտների համար, որոնքհամապատասխանում են առաջին կարգի ձեռնարկություններին, սանիտարապաշտպանական գոտու նվազագույն չափերի պահանջներում սահվածված է ոչ պակաս քան 2.0 կմ (որպես հնարավոր վնասակար ազդեցության գոտի): Ստացվում է, որ այս դեպքում ԿՏՀ-ն ԱԴՎ կայանով մոտակա բնակավայրերից պետք է տեղադրված լիներ 3.0 կմ հեռավորության վրա՝ 2.0կմ ֆաբրիկայի սանիտարապաշտպանական գոտին + 1.0 բնակավայրի բուֆերային գոտին: Նախագծային փաստաթղթերում Բավականին թերի են նկարագրված հանքի, ԴԱԼ (Դատարկ ապարների պահեստավորման) հանգույց և ԿՏՀ Կույտային տարրալվացման հրապարակ (պոչամբարներ այս դեպքում) փակման աշխատանքների ծրագրերը:

Նախագծային փաստաթղթերում գնահատված չէ նաև ՇՄ վրա Արփա գետից վերցվող ջրի ազդեցությունը, ինչի մասին նշված չէ նաև եզրակացության մեջ: Ինչքան էլ տարալվացման գործընթացը գործի փակ շրջանառու համակարգով, միևնույն է նման տեխնոլոգիական գործընթացները, ինչպես նաև ԼՀԱՀ ողջ գործունեությունը պահանջում է ջրի բավականին մեծ քանակությունների ծախս: Հաջորդ բացթողումը, ինչը շատ հաճախ նկատվում է բոլոր ՇՄԱԳ նախագծերում, վերաբերվում է հանքավայրի շահագործման լեռնաերկրաբանական և տեխնիկատեխնոլոգիական նախագծերին, որոնց ՇՄԱԳ-ից անկախ դիտարկումը, երբեմն բերում է սխալ եզրահանգումների:

Այսպես, օրինակ, նախագծում նշվում է, որ Էրատոյի բացահանքի դատարկ ապարներն օգտագործվելու են հանքարդյունաբերական աշխատանքների վերջնահատվածում Տիգրանեսի և Արտավազեսի հանքափոսերը մասամբ լցափակելու համար, ասյինք կուտակվելու են առաջի բացահանքում: Սա բնապահպանական տեսանկյունից շատ դրական քայլ է համարվում, սակայն լեռնաերկրաբանական և ռեսուրսների ռացիոնալ օգտագործման տեսանկյունից այդքան էլ դրական չէ: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշրների նախարարությանօգտակար հանածոների պաշարների գործակալության թիվ 211 որոշման մեջ (23.02.2009), որը վերաբերվում է հանքավայրի կոնդիցիաների պարամետրերի և պաշարների հաստատմանը, 3-րդ կետում նշվում է Ամուլսարի հանքավայրի 40-50 մլն. տ քանակով հանքաքարի P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների իրատեսականությունը, ոսկու 0.75 գ/տ պարունակությամբ: Նման ձևով Փորձագիտական եզրակացություն թիվ 76-ում նշվում է. Հանքային մարմինը հորատանցքերով հետամտվում է մակերևույթից մինչև 100-150 մ խորությունը, սակայն պաշարների հաշվարկման ժամանակ ներքին սահմանը վերցվել է 2830 մ, այսինքն մոտ 100 մ:

Վերջինս պայմանավորված է բացահանքի ստորին նիշով և հասկանալի է որ դրանով հանքավայրի պաշարները, առավել ևս ռեսուրսները չեն սահմանափակվում և նվազագույնը 50 մ դեպի խորքը դեռևս առկա են հանքաքարի պաշարներ (ըստ կարգի դրանք ենթակա էին հաշվարկման, թեկուզ որպես արտահաշեկշռային պաշարներ, սա պաշարների հաշվարկման սխալ է): Համաձայն ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի, հանքավայրի արդյունահանումից հետո հանքի փակման աշխատանքները թույլատրվում են, եթե ապացուցված է հանքավայրի տարածքում, նրա խորը հորիզոններում հնարավոր ռեսուրսների բացակայությունը և վերջիններս հետագայում չեն խոչընդոտի հանքավայրի շահագործումից հետո ընդերքում մնացած օգտագար հանածոների հետագա արդյունահանմանը: Այստեղ ընդունելի կլիներ, եթե հանքավայրը շահագործողների կողմից նախատեսված լիներ արդյունահանմանը զուգահեռ խորը հորիզոնների հետախուզական աշխատանքների իրականացումը և հանքավայրի պաշարների ավելացումն ու ԼՀԱՀ կյանքի տևողության երկարացումը:

Հանքի արդյունահանման և փակման ծրագրերում ոչ մի կերպ չի նշվում կանխատեսումային ռեսուրսների պաշարների վերածման աշխատանքների և դրանց հետագա շահագործման հանձնման աշխատանքների մասին: Ի դեպ կանխատեսումային ռեսուրսներ են գնահատված նաև Էրատո տեղամասի համար, պաշարների հաստատման համապատասխան որոշման մեջ, իսկ Արտավազես և Տիգրանես տեղամասերի պաշարները, իմ կարծիքով, անհրաժեշտ էր մինչև շահագործման հանձնելը, վերագնահատել, քանի որ այնտեղ եղած ոչ տնտեսագիտական (արտահաշվեկշռային) պաշարները հանքի շահագործման ծրագրում ընդունված են որպես հաշվեկշռային պաշարներ և շահագործման արդյունքում ենթակա են պետական հաշվեկշռից պարտադիր դուրսրգրման»: 1-Հայաստանի տարածքը բնորոշվում է բարձր սեյսմիկ վտանգով: Համաձայն սեյսմիկ շրջանացման հավանականային քարտեզի (Բալասանյան և ուրիշն. ՀՀ ՍՊԱՔ, 1998) Հայաստանի Հանրապետության տարածքում առանձնացվում են չորս սեյսմիկ վտանգի գոտիներ 0.2g, 0.3g, 0.4g և 0.5g գրունտի առավելագույն հորիզոնական արագացումներով, 8-10 բալ, ըստ MSK=64 ուժգնության սանդղակի (Баласанян С.Ю., Назаретян С.Н, Амирбекян В.С. Сейсмическая защита и ее организация. Гюмри. Эльдорадо, 2004) Հարություն Մովսիսյան Երկրաբանականգիտություններիթեկանածու, դոցենտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter