HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մակաո քաղաքի խաղատները կորցնում են իրենց հաճախորդներին

Մակաո քաղաքը գտնվում է Չինաստանի հարավ-արևելքում, այն հատուկ կարգավիճակով կառավարվող քաղաք է: Մտնում է Չինաստանի կազմի մեջ: Քաղաքի իշախանությունները կարծում են, որ 2015 թվականին խաղատան եկամուտները կնվազեն: Կառավարությունը փորձում է կրճատել Մակաոյի տնտեսության կախվածությունը խաղատնային բիզնեսից` հայտարարում է «Bloomberg» գործակալությունը:

Կանխատեսման համաձայն` ընթացիկ տարում խաղատների ամսական եկամուտը միջինը կկազմի 20 միլիարդ պատակ ( $2,5 միլիարդ): Մակաոյում է գտնվում աշխարհի ամենամեծ խաղային համալիրը: Ավելի վաղ իշխանությունները կանխատեսել էին 27 միլիարդ պատակ, այս մասին հայտնել է Մակաոյի գործադիր մարմնի ղեկավար Ֆերնանդո Չույը:

Մակաոն ստիպված է նոր միջոցներ ձեռնարկել` զբոսաշրջիկներին գրավելու համար: Շատ հարուստ մարդկանց համար նախատեսված համալիրը կորցնում իր հանրաճանաչությունը:  Այս ամենի վրա ազդում է նաև կոռուպցիայի և Մակաոյի խաղատների միջոցով փող լվանալու դեմ սկսած պայքարը:  «JPMorgan»-ը նշում է, որ գործերը դեպի վատն են գնալու, քանի որ միջին դասի շրջանում պահանջարկը շարունակում է մնալ նվազ: Կոռուպցիայի դեմ պայքարը և Չինաստանի տնտեսության ցուցանիշների դանդաղեցումը հանգեցրել է նրան, որ ավելի ու ավելի քիչ հարուստ չինացիներ են պատրաստ իրենց փողերը ծախսել խաղատներում:

Այս տարիի Մակաոյում առաջին անգամ պատմութան ընթացքում տարեկան կտրվածքով գրանցվել է խաղատների եկամտի նվազում: Ցուցանիշը կրճատվել է 2,6%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter