HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«CNOOC»-ի մաքուր շահույթը 2014 թվականին աճել է 6,6 %-ով

Չինաստանի նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվող ամենախոշոր ընկերության «CNOOC Ltd»-ի շահույթը 2014 թվականին աճել է 6,6 %- ով` չնայած նավթի գների նվազմանը: Այս մասին տեղեկացնում է «Bloomberg» գործակալությունը:

Անցած տարի ընկերության շահույթը կազմել է  60,2 միլիարդ յուան ($9,7 միլիարդ): 2013-ին այն եղել է 56,5 միլիարդ յուան: Վերլուծաբանները կանխատեսել  էին մաքուր շահույթ` 52,3 միլիարդ յուան:
Նշենք, որ «CNOOC»- ի եկամուտը 2013-ին նվազել էր 4%-ով:  

Ընկերության` 2011-2015 թվականների զարգացման ռազմավարության մեջ նախատեսվում է ամեն տարի ավելացնել արդյունահանումը  6-10%-ով:

Արդյունահանման ծավալները անցած տարի աճել է 5,1%-ով` կազմելով 432,5 միլիոն բարել նավթ: 2013 թվականին այն եղել է  411,7 բարել: Այս մասին հայտնում է  «MarketWatch»-ը:

Ընկերությունը կրճատել էր հետազոտական և արդյունաահանման հետ կապված ծախսերը` հասցնելով 11,53 միլիոն յուանի` նախորդ տարվա 17,12 միլիոն յուանի հետ համեմատ:

Վերջին 12 ամիսների ընթացքում «CNOOC»- ի կապիտալիզացումը նվազել է 14%- ով, միաժամանակ ֆոնդային ինդեքսը այդ ժամանակահատվածում բարձրացել է 12%-ով:

 



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter