HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դեղերի մասին» նոր օրենքի որոշ դրույթներ դուրս են ԵՏՄ հնարավորություններից. բարձրաձայնում են դեղարտադրողները

Դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հերթական հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ «Դեղերի մասին» օրենքի նախագիծն արժանացել է կառավարության  հավանությանը։  «Այն բազմիցս քննարկվել է նաև այս ձևաչափով` ձեր առաջարկները ևս հաշվի առնելու նպատակով»,- ասել է Ա. Մուրադյանը։

Նախարարը կարևորել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում առաջիկա քննարկումների, ենթաօրենսդրական ակտերի ու նորմատիվների, նոր կանոնակարգերի մշակման ընթացքում թե պահպանվեն որակի նկատմամբ մեր երկրում արմատավորված խիստ մոտեցումները, թե ապահովվի հայկական դեղարտադրողների պատշաճ մուտքը ԵՏՄ շուկա։

Դեղ արտադրողները բարձրաձայնել են որոշ խնդիրներ։ Մասնավորապես` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծում ամրագրված դրույթով դեղ արտադրողները հումքը պարտադիր պետք է ձեռք բերեն Պատշաճ արտադրության գործունեություն (ՊԱԳ) ապահովող կազմակերպությունից։ Սակայն ԵՏՄ տարածքում դեռևս նման հնարավորություն գրեթե չկա, իսկ այլ երկներից ներկրելու դեպքում հումքը լրացուցիչ հարկվում է։ Որոշվել խնդիրը բարձրաձայնել ԵՏՄ շրջանակում քննարկումների ժամանակ, որպեսզի թե օրենսդրական դաշտում խնդիրներ չառաջանան, թե որակի ապահովումը դեղի գնի բարձրացման առիթ չդառնա։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Արմեն Մուրադյանն առաջարկեց առկա խնդիրներն ի մի բերել, համատեղ քննարկել և լուծման ճանապարհներ գտնել: «Մեր գլխավոր նպատակը մնում է դեղի  որակի ապահովումը, ինչը, սակայն, չպետք է լինի գնի  բարձրացման միջոցով` հաշվի առնելով դեղի սոցիալական նշանակությունը»,-ասաց նախարարը` հետաքրքրվելով, թե ինչ արդյունքներ կան նախորդ հանդիպման ընթացքում դեղերի գների իջեցման խնդրի քննարկումից հետո։

Նշվել է նաև, որ «Bayer» կազմակերպության ՀՀ ներկայացուցչությունը վերանայել է իրենց դեղերի գները` դրանք համապատասխանեցնելով ԵՏՄ անդամ պետությունների տարածքում գործող գներին։

Նախարարն անդրադարձավ մեկ այլ խնդրի։ Տեղական դեղ արտադրողներին խախուսելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արդեն շուրջ 10 տարի է, ինչ գրանցման համար գանձված գումարի շահութահարկը վճարելուց հետո մայր գումարի զգալի մասը վերադարձվում է արտադրողին։ Ժամանակին այդ մեխանիզմը ծառայել է իր նպատակին։ Առաջարկվել է վերանայել այն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter