HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարացված Ամանդա Նոքս. «Այնքան ուրախ եմ իմ կյանքը հետ բերելու համար»

Երեկ մինչև ուշ գիշեր Իտալիայի Վճռաբեկ դատարանում շարունակվել է 21-ամյա բրիտանացի ուսանող Մերեդատ Քերչերի սպանության գործով քննությունը: Արդյունքում ավարտվել են ավելի քան 7 տարի ձգվող տարբեր դատաքննությունները: 2007թ. ընկերուհու սպանության մեջ, ապա 2011-ին արդարացված ամերիկուհի Ամանդա Նոքսի ու իր ընկեր Ռաֆաելե Սոլեսիտոյի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ապացույցների անբավարարության հիմքով: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ամանդա Նոքսն ու իր ընկերը մոտ 8 տարի պայքարել են իրենց անմեղությունն ապացուցելու համար: Դատավճռի հրապարակմանը նրանք ներկա չեն եղել: Դատավճռի հրապարակումից հետո Ամանդա Նոքսին սատարողները հավաքվել են Սիեթլում գտնվող նրա բնակարանի մոտ, որտեղ 28-ամյա Ամանդան կարճ հարցազրույց է տվել՝ ասելով. «Այնքան ուրախ եմ իմ կյանքը ետ բերելու համար»:

Տուժող Մերեդատ Քերչերը

Ողբերգական պատմությունը սկսվել է 2007 թ.-ի նոյեմբերի 1-ին, երբ Հելովինի տոնակատարության գիշերը Իտալիայի Պերուջե քաղաքում վարձած բնակարանում հայտնաբերվել է բրիտանացի 21-ամյա ուսանող Մերեդատ Քերչերի դին՝ սեռական ու ֆիզիկական բռնության հետքերով:

Ուսանողուհին բնակարանը կիսել է 2 այլ ուսանողուհիների հետ, որոնցից մեկը՝ ամերիկուհի Ամանդա Նոքսը և նրա ընկերը օրեր անց դարձել են գլխավոր կասկածյալները: Ոստիկանությունը ձերբակալել է երկուսին էլ, քանի որ հենց նրանք են, որ գալով բնակարան՝ հայտնաբերել են լուսամուտները ջարդված, ապա զանգել ոստիկանություն: Սկզբում 20-ամյա Նոքսը ցուցմունք է տվել, որ խոհանոցում է եղել դեպի ժամանակ, բարի սեփականատերը խեղդել է ընկերուհուն: Ապա 2 շաբաթ անց նա հրաժարվել է իր ցուցմունքից՝ պնդելով, որ դա իտալական ոստիկանության ճնշումների հետևանք է եղել: Նոքսի փաստաբանները նշել են, որ իրենց պաշտպանյալը 53 ժամ հարցաքննվել է, եղել է սթրեսային իրավիճակում և անքուն: Իտալական ոստիկանությունը զրպարտանքի հոդվածով առանձին գործ է հարուցել Ամանդա Նոքսի դեմ:

Իրեղեն ապացույցների վրա հայտնաբերված սերմնահեղուկի ԴՆԹ փորձաքննությունը ցույց է տվել, որ Քերչերին բռնաբարողը Ռուդի Գայդնն  է, որ սպանությունից մեկ օր անց լքել է Պերուջե քաղաքը: Իրավապահները նրան ձերբակալել են գնացքով փախչելիս: Նա դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, ապա պատժաչափը մեղմացվել է՝ 16 տարվա:

Ռուդի Գայդը

Սակայն իրեղեն ապացույց հանդիսացող դանակի ու կրծկալի վրա հայտնաբերվել են նաև Ամանդա Նոքսի և նրա ընկերոջ նմուշները, ինչը նրանց դատապարտելու հիմք է դարձել 2009 թ.-ին:

Նոքսը դատապարտվել է 26, իսկ նրա ընկերը 25 տարվա ազատազրկման: Սակայն 2011 թ-ին Իտալիայի Վճռաբեկ դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ՝ ապացույցները համարելով ոչ բավարար: 2014-ին նոր ապացույցներ է ներկայացրել Իտալիայի դատախազությունը, որոնք վկայել են երկու արդարացվածների մեղավորության մասին:

Այս անգամ էլ բեկանվել է արդարացման դատավճիռը: Սակայն Իտալիայի Վճռաբեկ դատարանը երեկ վերջակետ է դրել այս պատմությանը՝ դարձյալ կայացնելով արդարացման դատավճիռ:

 

Տուժող Քերչերների ընտանիքը դժգոհ է դատարանի դատավճռից: Նրանք  գտնում են, որ արդարադատությունը չի հաղթանակել:

Մինչդեռ Ամանդա Նոքսի ու Ռաֆաելե Սոլեսիտոյի փաստաբանների կարծիքով, վերջապես արդարությունը հաղթեց: Ամերիկացի նախկին դատավորներից մեկն անգամ այս պատմությունը համեմատել է վհուկների որսի հետ:

Նա համարել է Ամանդային իտալական արդարադատության զոհ:

Ամանդա Նոքսը 4 տարի է անցկացրել իտալական բանտում, ապա գրել «Լսելի լինելու սպասումով» գիրքը՝ իր պատմության ու անմեղության ապացուցման ճանապարհի մասին:

Գիրքը կարճ ժամանակում 4 միլիոն դոլարի օգուտ է բերել: Նոքսի դատապարտման ու արդարացման մասին նկարահանվել է նաև երկու գեղարվեստական ֆիլմ:      

Առաջին լուսանկարում՝ Ամանդա Նոքսն ու Ռաֆաելե Սոլեսիտոն   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter