HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցնող շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17 հազար կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 22-ից 28-ն  ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՍՊԳ-9 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17.000 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը հավաստանշելով հակառակորդի կրակակետերը, դիպուկ կրակով ճնշել են դրանք` շարունակելով պահպանել վերահսկողությունը օպերատիվ-մարտավարական իրադրության նկատմամբ»,- տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter