HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանը ճանաչել է իրեն դանակահարող անձին

Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն է տարածել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման` Գյումրիում այսօր կազմակերպած հանարահավաքի մասին. 

«Գյումրիի Թատերական հրապարակում 100-ամյակը առանց ռեժիմի շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում մի խումբ երիտասարդներ ելույթներին զուգահեռ սուլում էին, անհարկի ծափահարություններով խանգարում ելույթները։

Սադրիչ խումբը ոստիկանների միջամտությունից հետո հեռացավ և վերադառնալով՝ սկսեց ձվեր նետել հավաքված մարդկանց ուղղությամբ, այնուհետև ստեղծված խառնաշփոթ իրավիճակից հետո դիմեց փախուստի։ Այս ընթացքում նրանցից մեկը հասցրեց դանակով վնասել հանրահավաքին մասնակցող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին։

Խառնաշփոթի ամբողջ ընթացքում հանրահավաքին ներկա ոստիկանությունը, այդ թվում բարձրաստիճան ոստիկաններ, անգործության էին մատնված և հանրահավաքը վարողի մի քանի կոչից հետո միայն արձագանքեցին։

Այս պահին Հրաչիկ Միրզոյանը Գյումրի բժշկական կենտրոնի վիրահատարանում է։ Նա ունի ներքին արնահոսություն։ 
Նախքան շտապ օգնության ժամանելը Հրաչիկ Միրզոյանը ճանաչել է իրեն դանակահարող անձին»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter