HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծենք արվեստանոց, պարգևենք ժպիտ

Մարտի 28-ին «Պարգևենք ժպիտ» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ  Մուղդուսյան արվեստի կենտրոնում կայացավ  բարեգործական ցուցահանդեսի բացում, ներկայացված  աշխատանքները վաճառվում են, դրանց ողջ հասույթը տրամադրվելու է հատուկ կարիքներով երեխաների համար արվեստանոց ստեղծելուն: Այս պահին Մուղդուսյան արվեստի կենտրոնում ցուցադրված են «Պարգևենք ժպիտ» ՀԿ-ի կամավորների նկարները, ինչպես նաև N2 հատուկ դպրոցի սաների ձեռագործ աշխատանքները:  Հենց այս դպրոցում էլ լինելու է ապագա արվեստանոցը՝ երեխաների համար:


Միջոցառմանը ներկա էին նաև հատուկ դպրոցի սաները, ովքեր նկարեցին, լսեցին երաժշտություն և նույնիսկ երգեցին: Վերջում երեխաների՝ տեղում արված նկարները ցուցադրվեցին մյուս աշխատանքների հետ միասին:


Ցուցահանդեսը բաց է մինչև հաջորդ շաբաթ օրը, մուտքն ազատ է: Կարող եք այցելել, դիտել աշխատանքները, ցանկության դեպքում գնել դրանցից մեկը՝ այդպիսով նաև  ձեր մասնակցությունն ունենալով արվեստանոցի ստեղծման կարևոր գործում:  Հասցե՝ Մաշտոց 14, բն. 9, հեռ.՝ 055660059, 099855977:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter