HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը Գյումրիում կատարված դանակահարության առթիվ

Երեկ, մարտի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ընթացքում, ըստ էության՝ ոստիկանների ներկայությամբ, նրանց անտարբերության ու անգործության պայմաններում, հանրահավաքը խանգարելու ուղարկված սադրիչների կողմից դանակահարվել է «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Հրաչ Միրզոյանը։

Քաղաքական ասելիքից, պետական մտածելակերպից ու իշխանության մասին պատկերացումներից բացարձակապես զուրկ Սերժ Սարգսյանի վարչախումբը շարունակում է ապավինել վերջին՝ քրեական ու գողական մեթոդներին։ Պետության ու իշխանության համար մեղկ ու ամոթաբեր, քաղաքական հակառակորդների նկատմամբ իր անզորությունը ցուցադրող հանցավոր այս գործելակերպի դրսեւորումների շարքը օր-օրի երկարում է։ Հիշենք, որ այդօրինակ բռնարարքների թիրախ են դարձել Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրիկ Սարգսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը, նույն այս կազմակերպության մի շարք անդամներ Բերձորում, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, Կոնգրեսի Հրազդանի տարածաշրջանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը։ Գյումրիում կատարված փոքրոգի դանակահարությունը այս շղթայի հերթական մի օղակն է։

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանական ահաբեկչության հերթական այս ակտը եւ համարում, որ իր այսօրինակ գործելակերպով վարչախումբը պարզապես շեշտում է իրենից օր առաջ ազատվելու խնդրի հրատապությունը:

Մեկնաբանություններ (1)

Թրավիս
անմիտ եւ անիմաստ, ինքնասպանական բախումի մէջ անփութորեն նետված զինվորի ճակատագրի տէրը, առաջին եւ հիմնական պատասխանատուն՝ իր հրամանատարն է... թէ որ ան իր կյանքից լիովին զզվել է, էդ իր խնդիրն ա, սակայն իրաւունք չունի ուրիշներն ել իր հետ տանելու դեպի անդունդ... իսկ բոլոր անոնք որ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, քաջալերում են այս ինքնաքայքայիչ յիմարությունները, իրենց խղճերի վրայ կրելու են նաեւ անոնց հետեւանքների պատասխանատվությունը... ամենայն կարեկցությամբ՝ բարի ապաքինում այս խեղճ եւ բարի մարդուն որ դաշոյնի հարված ստացաւ... չափազանց անիմաստ է իր կրած վնասը…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter