HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքում է

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես «haqqin.az» կայքի կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր Լեռնային Ղարաբաղում ուժեղ բախումներ են եղել, որոնց հետևանքով հայկական կողմիցհինգ զինծառայող է զոհվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդի պրոպագանդայի վառ երևակայության հերթական արգասիքն է:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առաջնագծումշարունակում են տիրապետել իրադրությանը ևվստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները: Ինչ վերաբերում է հակառակորդի կողմն անցած Անդրանիկ Գրիգորյանի մասին պատմող հաղորդագրությանը, որում նա գոհունակություն է հայտնում

Ադրբեջանում իր գտնվելու պայմանների վերաբերյալ, ապա դրանով ադրբեջանցի վայ քարոզիչները հերթական անգամ թոզ են փչում միջազգային հանրության աչքերին՝ փորձելով իրենց սուլթանությունը ներկայացնել որպես ժողովրդավարական երկիր, որտեղ հարգվում են բոլորի, այդ թվում՝ ռազմագերիների ու պատանդների հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Այնինչ իրականությունը այնտեղ բոլորովին այլ է, ինչի ամենախոսուն և թարմ օրինակը հենց ադրբեջանական կողմն անցած հայ զինծառայողի պարտադրանքի տակ արված նկարահանումներն են և դրանց հրապարակումը, ինչը նմանատիպ դեպքերիհամար նախատեսված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտխախտում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter