HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դոլարը կկորցնի իր ազդեցությունը ոսկու գնի վրա

«Ոսկու առևտրի կենտրոնը տեղափոխվում է Ասիա և թանկարժեք մետաղի գնի հարաբեակցությունը` դոլարի նկատմամբ փոխվելու է»,-տեղեկացնում է «MarketWatch»- ը:

«Ոսկու համաշխարհային խորհրդի» (WGC) օրերս հրապարակած զեկույցում ասվում է, որ ներկայումս դոլարը մեծ ազդեցություն ունի ոսկու գնի ձևավորման վրա, սակայն հետագայում այս ազդեցությունը նվազելու է, քանի որ ոսկու առևտրի կենտրոնը տեղափոխվում է Ասիա:

«Ոսկու համաշխարհային խորհրդի» ներդրումային հետազոտությունների բաժնի ղեկավար Ժուան Կարլոս Օրտիգեսն   ասում է. «Մինչև հիմա ոսկու արժեքը գնահատելու համար, ավելի հարմար է եղել դիտել այն ամերիկյան դոլարով, սակայն այս պատկերացումը կամ մոտեցումը օրեցօր կորցնում է իր ակտուալությունը»:

Ըստ «Ոսկու համաշխարհային խորհրդի» զեկույցի` առաջիկայում  ոսկու շուկան կփոխի իր կառուցվածքը. այդ փոփոխությունը մասամբ նկատելի է նաև այսօր:

Չինաստանը ոսկու ամենամեծ սպառողն է աշխարհում: Իշխանություններն արագ տեմպերով զարգացնում են իրենց ազգային բորսաները, որտեղ իրականացվում են ինչպես կանխիկ, այնպես էլ ֆյուչերս գործարքներ: Շանհայի ոսկու բորսան «Shanghai Gold Exchange» այսօր արդեն մեծ քանակությամբ մասնակիցներ ունի և հետագայում կարող է դառնալ ոսկու առևտրի համաշխարհային կենտրոն: Շանհայի ոսկու բորսայի հետ զուգահեռ ակտիվ զարգանում է նաև Սինգապուրում գտնվող բորսան, Հոնկոնգում նույնպես նորարարություններ են սպասվում:

Վերջին տարիներին ասիական հարթակում առևտրի շրջանառության ցուցանիշի զգալի աճ է նկատվել, սակայն  ամենահետաքրքիրն այն է, որ Ասիայում ոսկու պահանջը ոչ մի կապ չունի դոլարի արժեքի տատանումների հետ: Չինացի գործարարները ոսկի գնում են դոլարի փոխարժեքի թե աճման և թե նվազման ժամանակ:

Ասպիսով` տարածաշրջանում այլ արժույթով գործարքների իրականացումն ուղղակիորեն կթուլացնի դոլարի ազդեցությունը թանկարժեք մետաղի գնի վրա:

«Ոսկում համաշխարհային խորհրդի» տվյալների համաձայն` 2013 թվականին Ասիայում` ֆիզիկական անձանց ոսկու պահանջը կազմել է ոսկու ընդհանուր պահանջարկի 80%-ը:

Բացի այդ` Ժուան Կարլոս Օրտիգեսը նշել է, որ 2013 թվականին արևմտյան առեւտրային ֆոնդերից միջոցների մեծ արտահոսք է նկատվել,իսկ Արևելքում` հակառակը, նկատվել է պահանջարկի աճ, հատկապես` Չինաստանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter