HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնության հետևանքով քաղաքացին խոստովանել է չկատարած հանցագործությունը

Քաղաքացի Աղվան Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հուլիսի 12-ին գույքի գաղտնի հափշտակություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կիրառված բռնությունների հետևանքով խոստովանել է իր և ընկերոջ իրականում չկատարած հանցագործության դեպքը:

Քաղաքացի Աղվան Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter