HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահի հայտարարությունը՝ Ադրբեջանի Հանրապետության դատապարտյալ քաղաքացիներին պահելու պայմանների մասին

2015 թվականի մարտի 31-ին  ԼՂՀ «Հելսինկյան  նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահ Կարեն Օհանջանյանը և ԼՂՀ «Հելսինկյան  նախաձեռնություն-92» կոմիտեի գործադիր տնօրեն Սվետլանա Ջհանգիրյանը այցելեցին ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության  մեկուսարանում պահվող  Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին և Շախբազ  Գուլիեվին՝ դատապարտված  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու սպանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Քարվաճառի շրջանում դիվերսիոն-հետախուզական գործունեության համար:

Այցելության նպատակը Ադրբեջանի Հանրապետության դատապարտված քաղաքացիներին պահելու պայմաններին ծանոթանալն էր:

Այցելության ժամանակ ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավապաշտպաններին տրամադրվել էր հնարավորություն՝ ծանոթանալու Ադրբեջանի քաղաքացիներին պահելու պայմաններին.  Ուսումնասիրվել են մեկուսարանները, սանիտար-հիգիենիկ պայմանները, ամենօրյա զբոսանքի հնարավորությունը, սնունդը, բժշկական  սպասարկումը, ինչպես նաև լրատվական նյութերի և գրականության տրամադրումը:

Դատապարտյալներից յուրաքանչյուրի հետ առանձին մենք զրուցեցինք մոտ 3 ժամ, որի ընթացքում նրանք գոհունակություն հայտնեցին իրենց պայմանների մասին:

Ուսումնասիրման  արդյունքում կարելի է հավաստել, որ դատապարտյալներ Դիլհամ Ասկերովի և Շախբազ  Գուլիեվի պայմանները լրիվությամբ համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին, և, որ ԼՂՀ  իշխանությունների կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտալ որևէ նորմի խախտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter