HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին, որում ասված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն: Շատ նմանություններ ունեն նաև մեր ժողովուրդների պատմական ճակատագրերը:

Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը:

Հայաստանում բնակվող, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ, որ յուրաքանչյուր նոր տարի նրանց բերի երջանկություն և բարօրություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter