HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եպիսկոպոսն ու գեներալի որդին կիսում են գետը

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը 

ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ Հովիկ Օհանյանի որդին` Դավիթ Օհանյանը Վայոց ձորի մարզում հէկ է կառուցել: Այժմ էլ ավելացնում է հզորությունը:

Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ  ապրիլի 3-ին Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքի գյուղապետարանում տեղի է ունենալու «Նանե» փոքր հէկի կառուցման փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում: Ըստ ներկայացված նախագծի՝ «Արատես էներջի» ընկերությունը նախատեսում է լրացուցիչ ագրեգատի տեղադրման միջոցով բարձրացնել կայանի հզորությունը 1250 կՎտ-ով:

Իսկ մինչ այդ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2014 թ. ամռանը էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել «Արատես էներջի» ընկերությանը: Ընկերությունը Հերմոն համայնքի վարչական տարածքում` Կարակայա գետի Այսաս վտակի վրա կառուցել է 2130 կՎտ հաշվարկային հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան:  

Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Արատես էներջի» ՍՊԸ-ն գրանցվել է 2007 թ.-ին գեներալի Եղեգնաձորի տան հասցեում: Այդտեղ գրանցված է ինչպես գեներալը, այնպես էլ որդին՝ Դավիթ Օհանյանը: Ընկերության ողջ բաժնեմասի սեփականատերը Դավիթ Օհանյանն է: Նա նաև «Արատես էներջի»-ի տնօրենն է: 

Գեներալ-մայոր Հովիկ Օհանյանը ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, 2013-ի հունիսին նշանակվեց ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:

Այսասի երկարությունը 12 կմ է, որից 2.7 կմ-ը դերիվացիայի երկարությունն է, այսինքն՝ այդ երկարությամբ գետի ջուրը խողովակաշարի մեջ է մտել: Բացի այս հէկից, ևս մեկ հէկ արդեն կառուցված է նույն գետի վրա: Հիշեցնենք՝ Հերմոն գյուղում Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի «Էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ-ն արդեն կառուցել է «Հերմոն» հէկը, որի դերիվացիայի երկարությունը 3.2 կմ է:

Եթե երկու հէկերի խողովակաշարերի երկարությունը գումարենք, ապա կստացվի, որ Այսաս գետի ուղիղ կեսը մտնում է խողովակի մեջ:

Մեկնաբանություններ (4)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Խայտառակությու՛ն՝ օրը ցերեկով: Հայ առաքելական եկեղեցին իբր թե «հոգևոր կառույց» է. իբր թե «աննյութապաշտ ճգնավորներ» են: Եթե իրե՛նք այսպես են, պատկերացրեք «հոտին»: Բայց որտե՞ղ մնացին ձե՛ր հազարավո՜ր եկեղեցիները Արևմտյան Հայաստանում: Լավագույն դեպքում մզկիթի, թուրքական թանգարանի կամ ախոռի չվերածվեցի՞ն: Դե իհարկե, միշտ «թուրքն է(ր) մեղավոր»: Այսպիսի՛ եկեղեցու անդամները թափանցել են արդեն դպրոց ու բանակ. ուստի՝ մի զարմացեք նմանատիպ գեներալներից:
Մարտիկ
Տեսնես մեր եկեղեցին իր պամտության ընթացքում միշտ է ունեցել էսպիսի բիզնեսմեն հոգևորականներ, թե Գարեգին Բ-ի ժամանակ սկսվեց էս երևույթը
Գեւորգ
Սահմանադրության առաջի կետը պիտի գրվի այսպես՝ ՀՀ ում բոլորը պարտավոր են անել իրենց գործը, խոսքի, կատուները, պիտի մուկ որսան, շները հաչեն ու վախեցնեն գողերին, գեներալները ջարդեն թշնամուն, տերտերները աղոթեն նրանց ու մեզ համար եւ այլն ... Երկրորդ կետը պիտի լինի՝ ով այդպես չարավ, նրա .....ը-ը! Սա կլինի հաջողության տարրական բանալին:
Տերտերի ՀԵԿ - ը !
Տերն ու տերտերը, գողն ու գեներալը, ծառաներն ու մտնողները խլխում են իրարից, վայելում ու ավերում են երկրի էղածն ու չեղածը: Բա սատկող, անտեր ժողովուրդը գլուխը որ քարին տա, բացի ռուսաստաներում զուգարանի տեղ փորելուց կամ թուրքի տանը երեխա պահելուց? Մեր կոչումը գող ու ծառա լինելն էր երեւի, ուրիշ բան չի երեւում առջեւը: Առաջ Հայաստա՜ն - թուհ աննամուս փեզեվանքներին, դեբիլ դերասաններին, անկուշտ մարդանմաններին: Հա՜յ ենք, հա՜յ ենք աշխարհի խելոքն ու լավն ենք! - Տո իծի ցավ ենք իրականում, կոպեկի համար ամեն ինչի պատրաստ երկոտանիներ!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter