HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագիրը հավանություն է ստացել

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվա­կան­ի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշեց համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի ներդրումային ծրագրին` 10 990,5 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի`  գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգի վերակառուցման, նոր բաժանորդների միացման և այլ ներդրումների իրականացման նպատակով։ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter